News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանն ու ժողովուրդը միասին մտնում են նոր հանգրվան, որը կոչվում է «Նոր Հայաստանի» շարժման փուլ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, Վանաձորում բնակչության եւ տեղի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս նոր հանգրվանը ենթադրում է յուրաքանչյուր քաղաքացու, կուսակցության, շարժման, լրագրողի ու մտավորականի մասնակցությունը: «Ես գիտեմ, որ հատկապես Վանաձորում կա ցավ, տառապանք եւ հարություն, ու կա ակնկալիք, որ մի անգամ մենք ունենանք հարություն ու վերելք եւ իրական աշխատանք»,- ասել է Հովհաննիսյանը, Վանաձորից հաղորդում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը:

«Բայց մենք եկել ենք այսօր այստեղ, որ ասենք, որ սա պայքար է մեր երեխաների համար: Մենք եկել ենք ասենք, որ այդ հաղթանակը, որ Վանաձորը տվեց փետրվարի 18-ին, տվեց Հայաստանի Հանրապետությունը ու մենք պարտավոր ենք շարունակել», -ասաց նա, հավելելով, որ ով համարում է որ իրենից վեր, իր կուսակցությունից, իր քաղաքացիական նախաձեռնությունից ու իր անձնական ինքնությունից բարձր կա Հայաստանի ապագան, պետք է միանա, որովհետեւ «սրանից հետո Րաֆֆին  շարքային մասնակից  է նոր անկախ Հայաստանի շարժման»:

«Մենք այսօրվանից սկսում ենք մի ամսվա շրջան, որտեղ մենք պետք է ներկայացնենք «Նոր Հայաստանի» մեր այլընտրանքը, թող լինի բանավեճ, թող լինի քննարկում, բայց սրա արդյունքում մեկ ամիս անց մենք պետք է ունենանք այն պատասխանը, որին ժողովուրդը սպասում է»,-ասել է նա: Րաֆֆի Հովհաննիսյանը Վանաձորից մեկնեց Գյումրի, նշելով, որ այն քաղաքներում, որտեղ իրենք նախապես պայմանավորվածություններ են ձեռք բերել ժողվրդի հետ հանդիպումներ ունենալու համար, տարբեր անհեթեթ պատճառներով մերժել են, հրաժարվելով տրամադրել խոստացված տարածքները:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ