News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այաօսր՝ ապրիլի 22-ին, ժամը 17.47-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 18 տանը տեղի է ունեցել փլուզում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:

Ակնադիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ փլուզվել է Ամալյա Ալեքսանյանին պատկանող երկհարկանի տան (կառուցված` 1950-ական թթ., 130 ք.մ) երկրորդ հարկի երկշերտ պատի ներքին շերտը (11 ք.մ):

Տուժածներ չկան:

Տպել
Ամենաշատ