News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար  Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ ապրիլի 20-ին Տարածքային կառավարման նախարարությունում քննարկվել են ոռոգման շրջանի մեկնարկին, համակարգի նախապատրաստվածությանը վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի, Ջրառ եւ Ջրօգտագործող ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարներ:

ՋՕԸ-երի ղեկավարները տեղեկություններ են ներկայացրել կատարված նախապատրաստական աշխատանքների մասին, քննարկվել են, մասնավորապես, պոմպակայանների վերանորոգման եւ տեխնիկական շահագործման, ջրամբարներում կուտակված ջրային պաշարների հետ կապված հարցեր: 

Զեկուցվել է, որ ոռոգման շրջանն արդեն մեկնարկել է Արարատյան դաշտավայրում, ոռոգման նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտված են հանրապետության նախալեռնային շրջաններում, իսկ լեռնային շրջաններում համակարգը ոռոգմանը պատրաստ կլինի առաջիկա օրերին: 

Ա. Գեւորգյանը կարեւորել է ոռոգման նախապատրաստական աշխատանքների ճիշտ կազմակերպումը` գյուղացիական տնտեսություններին ժամանակին եւ  պահանջարկին  համապատասխան  ջրամատակարարում ապահովելու համար: Նա առանձնահատուկ անդրադարձավ նաեւ համակարգի անխափան գործունեության ապահովման խնդրին` կարեւորելով մատակարարված ջրի հաշվառման, ձեւավորված հասույթների դիմաց վարձավճարների ժամանակին եւ ամբողջական հավաքագրման աշխատանքների իրականացումը:

Ա. Գեւորգյանը նշել է, որ մի քանի օր առաջ անձամբ է ծանոթացել ջրամբարների ընդհանուր վիճակին, ջրակուտակման ծավալներին, պատասխանատուների հետ քննարկել հետագա կուտակման հնարավորությունները: Նա նշել է, որ ներկայումս կուտակված ծավալները դեռեւս բավարար չեն պնդելու, որ լարվածություններ չեն առաջանա, ուստի ոռոգման շրջանի հենց սկզբից պետք է առավելագույնս խնայողաբար ջրամատակարարում իրականացնել:

Ա. Գեւորգյանը նաեւ առանձնահատուկ ընդգծել է  ՋՕԸ-ի կառավարման խորհուրդների  աշխատանքների արդյունավետության  բարձրացման անհրաժեշտությունը` նշելով, որ այնտեղ պետք է քննարկման առարկա դառնան կարեւոր  հարցերը, իսկ  նրանց գործունեությունը պետք է  թափանցիկ լինի  հանրության համար: Նա նաեւ ընդգծել է ՋՕԸ-ջրօգտագործող հարաբերություններում  կանխիկ վճարումների երեւույթը բացառելու, ինչպես նաեւ բոլոր գանձումները բացառապես ջրօգտագործողների հետ կնքված պայմանագրերի համապատասխան իրականացնելու  անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ