Վրաստանում Facebook սոցիալական ցանցում ակցիա են նախաձեռնում, որի մասնակիցները կպահանջեն օրինականացնել մարիխուանան:
«Մեր առաջին նպատակը անձնական ազատության պաշտպանությունն է, ոչ թե մարիխուանայի ժողովրդականացումը: Երկրորդ, մարիխուանայի գտագործումը հնարավոր է, անցանկալի է, բայց 21-րդ դարում դրա համար մարդուն հետապնդելն անընդունելի է քաղաքակիրթ հասարակությունում: Երրորդ, մենք համարում ենք, որ անհրաժեշտ է դասակարգել թմրամիջոցները:
Մարիխուանան չպետք է ներառվի այն կատեգորիայի թմրամիջոցների մեջ, որոնց օգտագործման համար քրեական կամ վարչական պատասխանատվություն է նախատեսվում, պետք է ապաքրեականացնել այն»,-ասված է հայտարարությունում, հաղորդում է «Գռուզիա online»-ը:
Ակցիան տեղի կունենա ապրիլի 28-ին, Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում, խորհրդարանի շենքի դիմաց: