News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետը պետք է պարտադիր ընդունելության օրեր ունենա, հանդիպի քաղաքացիների հետ եւ անմիջականորեն լսի նրանց խնդիրների մասին: Երեւանի Էրեբունի վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանը այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Նշենք, որ վերջինս զբաղեցնում է առաջին հորիզոնականը Երեւանի ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակում:

Վարդան Օսկանյանը կրկին հայտարարել է իշխող Հանրապետական կուսակցության քաղաքական մենաշնորհը վերացնելու անհրաժեշտությունը, ընդ որում, նկատել է, թե ԲՀԿ-ն կապ չունի երկրում ստեղծված իրավիճակի հետ: Նա հիշեցրել է, որ ինքն էլ եղել է իշխանության մեջ: «Բայց ես ընդամենը արտաքին գործերի նախարար էի, ջանքեր եմ գործադրել մեր երկրի հեղինակության բարձրացման, ղարաբաղյան խնդրի կարգավորման, հարեւանների հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ»,- հստակեցրել է Օսկանյանը` ընդգծելով, որ հիմնական պատասխանատվությունը ընկած է ՀՀԿ-ի վրա:

Խոսելով հաղթանակի դեպքում ԲՀԿ-ի գործողությունների մասին` Վարդան Օսկանյանը հայտարարել է բյուջեի առավելագույն արդյունավետ օգտագործման մասին: Ավելին, նախկին նախարարը մտադիր է ԱԳ նախարարի պաշտոնում արտերկրում կուտակած կապերը ներդնել ներդրումների ներգրավման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ