News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանում շատ խնդիրներ կան, բայց չկան այնպիսիք, որոնք հնարավոր չլինի լուծել մայրաքաղաքաքի բնակիչների կյանքը բարելավելու կամքի եւ ցանկության առկայության դեպքում: Այս մասին հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ Երեւանի Էրեբունիի վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

Անդրադառնալով համատիրությունների խնդրին, նա խիստ քննադատության է ենթարկել դրանք, նշելով. «Դա աղետ է դարձել երեւանցիների համար: Համատիրությունները պարզապես խաբեբաների որջ են դարձել: Շատ ակտիվորեն բնակչությունից գումարներ են հավաքում, իսկ բնակիչներն անգամ չեն կաարող իմանալ, թե ինչի վրա են ծախսվել այդ գումարները»,-ասել է Զոհրաբյանը՝ հավելելով, որ նմանատիպ ճակատագրի է արժանացել նաեւ քաղաքակիրթ կյանքի մեկ այլ ինստիտուտ՝ «մեկ պատուհանի» մեթոդը:

Ավելին, քաղաքացիները ամեն տեղ վիրավորանքի եւ վատ վերաբերմունքի են արժանանում ամենաբարձրից մինչեւ ամենացածր պաշտոնյաների մոտ: «Հիասթափությունը աղետալի չափերի է հասել»,-արձանագրել է ԲՀԿ-ական պատգամավորն ու հավելել, որ այդ պայմաններում Տիգրան Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում վերանշանակումը եւ առաջընթացի մասին խոսակցությունները ցինիզմի դրսեւորում են:

Հանդիպմանը ներկա բնակիչները նշել են քաղաքին եւ ընդհանրապես Հայաստանին վերաբերող մի շարք թերություններ, որոնց շարքում են աղբահանությունը, գործազրկությունը, ընդ որում հատուկ նշվել է Երեւանի քաղաքապետի՝ քարոզարշավից դուրս բնակիչների հետ հանդիօպելու ցանկության բացակայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ