News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավստրիացին մնացել է սեփական հյուրանոցի վերելակում Զալցբուրգից ոչ հեռու գտնվող Բադ-Գաշտայն լեռնադահուկային առողջարանում: Նա չորս օր մնացել է առանց ջրի եւ հացի, սակայն առանձնապես չի տխրել:

«Իհարկե, հիմարություն էր հեռախոսը չվերցնելը, բայց ես հպարտ եմ ինձնով: Ինձ հաջողվեց ապրել` շնորհիվ զինվորական պատրաստության: Ես խուճապի չմատնվեցի, խոսում էի ինքս ինձ հետ եւ ապագայի ծրագրեր մշակում, քանի նստած էի վերելակում»,- պատմել է Թոմաս Ֆիլտվուդը:

Տղարամդը վերելակում էր մնացել` համարների երեկոյան շրջայցից հետո: Նրա անհետացումը ոչ միանգամից են հայտնաբերել: Ֆիլտվուդն ընտանիք չունի, ուստի աղմուկ ոչ ոք չի բարձրացրել: Միայն չորս օր անց ծանոթը նկատել է, որ հյուրանոցի փոստարկղը լիքն է, հաղորդում է Russia.Ru-ն: Նա բացել է հյուրանոցի դուռը պահետսային բանալիով, իսկ այդ ընթացքում Ֆլւիտվուդը աղմկել է: Դեպքի վայր ժամանած փրկարարները հանել են տղամարդուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ