News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Աջափնյակում 17-րդ թաղամասում՝ դեպի Սիլիկյան թաղամաս տանող խաչմերուկի մոտ 20 երիտասարդներ հարձակվել են բուկլետներ բաժանող  ՀԱԿ ակտիվիստների վրա: Արդյունքում` տուժել է  մոտ 27-ամյա Ալիկ անունով մի երիտասարդ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Գեւորգ Գեւորգյանը:

Նրա փոխանցմամբ՝ ինքը դեպքի վայրում չի եղել, բայց ինչպես պատմել են ականատես ՀԱԿ երիտասարդները, հարձակվող խումբը ոտքերով եւ ձեռքերով հարվածել են Ալիկին գլխի հատվածում: Նրան հիվանդանոց տեղափոխելու համար շտապօգնության մեքենա են կանչել:

Ալիկը արյունոտված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, բայց կյանքին վտանգ չի սպառնում: Գեւորգ Գեւորգյանը նաեւ ասաց, որ հիմա ՀԱԿ երիտասարդները ոստիկանությունում պատմում են եղելությունը, սակայն հարձակված երիտասարդները դեռ չեն հայտնաբերվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ