News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իտալիայում այսօր կայացել է երկրորդ ժամկետում վերընտրված երկրի նախագահ, 87-ամյա Ջորջո Նապոլիտանոյի երդմնակալության արարողությունը: Արարողության ժամանակ Նապոլիտանոն ցասումնալից ելույթով է հանդես եկել հավաքված քաղաքական գործիչների առջեւ, հաղորդում է  Reuters-ը:

Նա ասել է, որ համաձայնել է վերընտրության «աննախադեպ քաղաքական  լճացման «պատճառով եւ սպառնացել է հրաժարական տալ, եթե քաղաքական գործիչները չկարողանան Իտալիայի համար կարեւոր բարեփոխումներ իրականացնել:

Նա քննադատության է ենթարկել խորհրդարանականներին` նշելով, որ նրանք, իրենց բացթողումների եւ անփութության պատճառով չկարողացան ընտրությունների մասին ավելի գործուն օրենք ընդունել: Նա նաեւ քաղաքական կուսակցություններից պահանջել է վերջ դնել վեճերին  եւ առանց հապաղելու ձեւավորել նոր կառավարություն:

Նշենք, որ Նապոլիտանոն նախագահ եր վերընտրվել ապրիլի  20 –ին` քվեարկության վեցերորդ փուլում: Նրա օգտնին քվեարկել էր 1007 ընտրիչներից 738-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ