News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսահայ նշանավոր գեղանկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառքը տեղի կունենա «Արամե» պատկերասրահի «Մաշտոց» մասնաճյուղում ապրիլի 27-ից Մայիսի 7-ը: Այս ցուցահանդեսը աննախադեպ հնարավորություն է ընձեռում ծանոթանալու ֆրանսահայ կերպարվեստի իրական գլուխգործոցներին:

Կներկայացվեն Վարդան Մախոխյանի, Արսեն Շաբանյանի, Շարլ Ադամյանի , Էդգար Շահինի, Հովհաննես Ալխազյանի, Ռաֆայել Շիշմանյանի, Պետրոս Կոնտուրաջյանի, Գառզուի, Ժանսեմի եւ այլոց բացառիկ կտավները: Թվով շուրջ 60 աշխատանք:

Նշենք, որ ֆրանսահայ կերպարվեստն ավելի քան 130 տարվա պատմություն ունի: 1926 թ. Փարիզում կազմակերպվում է հայ արվեստագետների «Անի» միությունը: Հիմնադիրներն են եղել ականավոր հայ նկարիչներ Է. Շահինը, Ս. Խաչատուրյանը, Վ. Մախոխյանը, Ռ. Շիշմանյանը, Հ. Փուշմանը: Միության նպատակն էր` միավորել Ֆրանսիայում ու այլ երկրներում բնակվող հայ արվեստագետներին, ցուցահանդեսների միջոցով օտար հասարակությանը ծանոթացնել հայ մշակույթին, վառ պահել ազգային ոգին: Ֆրանսիայում այսօր եւս շարունակում են ստեղծագործել հայ շնորհալի նկարիչներ, որոնց ստեղծագործությունները մի նոր էջ են բացում հայ կերպարվեստի պատմության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ