News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Mars One» նախագիծը, որը դեպի Մարս արշավախումբ է առաջակում վերջնակետով, պաշտոնապես սկսել է մասնակիցների ընտրությունը, հայտնել են նախագծի ղեկավարները:

Նախագծի նպատակը 2023թ-ին արշավախումբ ուղարկելն է դեպի Մարս: Նախագծի չորս աստղագնացները  կդառնան Մարսի առաջին գաղութարարները եւ իրենց կյանքի մնացած մասը կանցկացնեն մարսյան բնակավայրում,  որը նրանց համար կպատրաստեն Մարս ուղարկված ավտոմատ սարքավորումների կողմից: Առաքելության ներկայացվող պահանջների մասին, որը լինեու է աշխարհում իր տեսակի մեջ առաջին ռեալթի շոուն, «Mars One»-ը հրապարկել էր  2013 թ. սկզբին:

2015թ. ամռանը կազմակերպիչները կընտրեն 24 թեկնածուների, որոնք հաջորդ յոթ տարվա ընթացում կպատրաստվի ապագա թռիչքին` չորս հոգանց թիմերով: Առաջին թռիչքի արժեքը կազմակերպիչները գնահատում են 6 մլրդ դոլար, որի մեծ մասը նրանք նպաստում են ստանալ գլոբալ ռեալթի շոուի հեռարձակման իրավունքի վաճառքից, հողորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ