News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է Իսրայելի «Արարատ» հայերի միության մամուլի քարտուղար Մենդել Կորսունսկիի հետ:

Որքա՞ն հայ է հիմա բնակվում Իսրայելում: դեպքերի բերումով Իսրայելում ձեւավորվել է հայ համայնքի երկու կազմակերպություն: Կա՞ն նրանց միջեւ համագործակցության եզրեր:

Իսրայելում ապրում է շուրջ 5-6 հազար հայ, եթե հաշվի առնենք Երուսաղեմի եւ երկրի այլ քաղաքների հայ բնակչությունը: Այո, իրականում, Իսրայելի հայ համայնքը կարելի է բաժանել երկու մասի՝ էթնիկ հայեր, ովքեր արդեն երկար դարեր ապրում են Սուրբ հողում, եւ ներգաղթյալներ, ովքեր սկսել են Իսրայել ժամանել 1990-ական թվականներից՝ «Վերադարձի մասին» օրենքով:

Իսրայելի «Արարատ» հայերի միությունը շատ ջանքեր է գործադրում ի պաշտպանություն Երուսաղեմի հին քաղաքում ապրող հայերի: Ամեն տարի մեր երեխաները այցելում են Երուսաղեմ, որտեղ հանդիպումներ են տեղի ունենում Երուսաղեմի հայերի երեխաների հետ: Բացի այդ, նրանք այնտեղ հրահանգներ են ստանում Երուսաղեմի հայկական պատրիարքության հոգեւորականներից: Մեր կարծիքով, նման պրակտիկան անհրաժեշտ է եւ շատ կարեւոր երեխաների եւ որպես հայ եւ որպես քրիստոնյա դաստիարակության համար:

Կարող եմ հավելել, որ Իսրայելի հայկական համայնքը Պատրիարքության հետ համատեղ բազմաթիվ նածագծեր ունի ապագայի համար: Այսպես, մայիսի սկզբին մենք նախատեսում ենք հայ մշակույթի ցուցահանդես կազմակերպել, որը տեղի կունենա միանգամից մի քանի քաղաքներում՝ Պետահ-Տիկվայում, Երուսաղեմում եւ Ջաֆայում:

-Իսրայելի հայ համայնքը որքանով է ներկայացված երկրի հասարակական-քաղաքական կյանքում:

Մինչ օրս հայ համայնքն ազդեցություն չի ունեցել Իսրայելի քաղաքական իսթաբլիշմենթի վրա: Այդ առումով Իսրայելի «Արարատ» հայկական միությունն անում է ամեն հնարավորը մեր նպատակներին հասնելու եւ այս իրավիճակը փոխելու համար: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ մոտ ապագայում մեր համայնքն Իսրայելում կհասնի այն հաջողություններին, որոնց մենք ձգտում ենք:

Ինչպիսի միջոցառումներ է նախատեսում անցկացնել Ձեր կազմակերպությունը Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի առթիվ:

Արդեն 10 տարուց ավելի է, որ մենք ամեն տարի ապրիլի 24-ին հանրահավաք ենք կազմակերպում Իսրայելում Թուրքիայի դեսպանության առջեւ եւ շնորհիվ մեր համատեղ ջանքերի, տարեցտարի հանրահավաքի մասնակիցների թիվն աճում է: Ընդ որում ոչ միայն հայերի, այլեւ Իսրայելի բնիկ բնակչության եւ ԽՍՀՄ այլ երկրներից ներգաղթյալների շրջանում:

Ինչպե՞ս եք գնահատում հայ համայնքի կապը հայրենիքի հետ:

Կարծում եմ, որ հայրենիքի հետ կապը պետք է միշտ լինի: Յուրքանչյուրի համար հայրենիքը հիշեցնում է իր անցյալի, իր արմատների եւ իհարկե, սեփական մշակույթի մասին: Իսկ առանց անցյալի չկա ոչ ներկա, ոչ էլ առավել եւս ապագա:

 

Զրուցեց Մարիա Ասատրյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ