News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքի շրջանային խորհուրդը բանաձեւ է ընդունել, որով ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին կոչ է անում ճանաչել ԼՂՀ անկախությունն ու Հայոց ցեղասպանությունը:

Ստորեւ ներկայացնում ենք բանաձեւ տեքստը:

Ուշադրություն հրավիրելով, որ Լեռնային Ղարաբաղը անկլավ է Հարավային Կովկասում եւ պատմական հայկական տարածք է, որի հիմնական բնակչությունը հայեր են. 1921 թվականին Իոսիֆ Ստալինի հրամանով ԼՂ-ն առանձնացել է Հայաստանից եւ տրվել Խորհրդային Ադրբեջանի ենթակայությանը, ինչպես նաեւ

Հաշվի առնելով, որ 1988թ. փետրվարի 20-ին Ղարաբաղում սկսվել է ազգային-ազատագրական շարժում, որը ոգեշնչել է ողջ Խորհրդային Միության ժողովրդին պայքարի ելնել բռնապետության դեմ եւ հանուն սեփական իրավունքների ու ազատությունների, օգնելով ժողովրդավարության զարգացմանը միլիոնավոր մարդկանց համար, ինչպես նաեւ

Նկատի ունենալով, որ 1989 թվականին ԱՄՆ Սենատն իր աջակցություննէ հայտնել ԼՂ ժողովրդի իրավաչափ ձգտմանը եւ որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ԼՂ ընտրված օրենսդիր մարմինը հայտարարել է ԼՂՀ ստեղծման մասին, ինչպես նաեւ

Ուշադրություն հրավիրելով, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին ԼՂ ժողովուրդը քվեարկել է տարածաշրջանի անկախության համար եւ 1992 թվականի հունվարի 6-ին ժողովրդավարական եղանակով ընտրված ԼՂՀ օրենսդիր մարմինը պաշտոնապես հայտարարել է անկախության մասին, ինչպես նաեւ

Հաշվի առնելով, որ ի պատասխան ԼՂՀ ազատության ձգտումների, Ադրբեջանը պատասխանել է ջարդերով Սումգայիթում, Բաքվում եւ այլ բնակավայրերում եւ զանգվածային ագրեսիա նախաձեռնել երիտասարդ ժողովրդավարության դեմ, ինչպես նաեւ

Նկատի ունենալով, որ թեեւ 1994 թվականին ստորագրված հրադադարի ռեժիմի համաձայնագրին, ԼՂՀ անվտանգությունն ու ինքնիշխանությունը շարունակում են մնալ տարածաշրջանային լարվածության եւ բռնության գործողությունների սպառնալիքի տակ, ինչպես նաեւ

Հաշվի առնելով, որ ԼՂՀ-ն իր անկախության հռչակման պահից հասել է զգալի առաջընթացի ժողովրդավարական պետության կատռուցման հարցում, ինչը լավագույնս ցուցադրվեց 2012-ի հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների ժամանկ, որոնք միջազգային դիտորդները գնահատվեցին որպես ազատ եւ արդար, ինչպես նաեւ

Նկատի ունենալով, որ 2013-ի ապրիլի 24-ին նշվում է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը, որի ժամանակ Օսմանյան կայսրության կառավարության ձեռքով սպանվել է շուրջ 1,5 մլն հայ,

Որուշում է, որ Ֆրեզնոյի շրջանայչին խորհուրդը սույնով հավանություն է տալիս եւ աջակցում է ԼՂՀ-ի շարունակական ջանքերին իր՝ որպես ազատ ու ժողովրդավարական պետության զարգացման գործում, որպեսզի երաշխավորի իր քաղաքացիների այն իրավունքները, որոնք բնորոշ են ազատ եւ անկախ հասարակությանը եւ հարգանքով կոչ է անում Քալիֆորնիայի նահանգի օրենսդիր մարմին, ԱՄՆ Սենատին եւ նախագահին աջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին եւ ժողովրդավարական անկախությանը, նաեւ նրա կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության մեջ:

Որոշում ենք, որ Ֆրեզնո քաղաքի շրջանային խորհուրդը հարգանքով խնդրում է ԱՄՆ Կոնգրեսին եւ նախագահին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Գործակալության կողմից հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՂՀ անկախությունը ճանաչելու կոչ անող բանաձեւերով հանդես էին եկել ԱՄՆ Մասաչուսեթս, Ռոդ Այլենդ եւ Մեն նահանգները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ