News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ապրիլի 24-ին Բրյուսելի Սուրբ Մարիամ-Մագդաղենացի Հայ առաքելական եկեղեցում մատուցվել է պատարագ` նվիրված Հայոց մեծ եղեռնի 98-րդ տարելիցին: Պատարագին հաջորդել է ներկաների երթը դեպի Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը: Հուշակոթողի մոտ հոգեւոր հայրերը մատուցել են ոգեկոչման արարողություն, որին հաջորդել են Բելգիայի հայ համայնքի կոմիտեի նախագահՄիշել Մամուրյանի եւ ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Եդիգարյանի  ելույթները:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու էին եկել Բելգիայի Սենատի փոխնախագահ Արման դե Դեկերը, Բելգիայի կառավարության ներկայացուցիչներ, Բելգիայի քաղաքական եւ հասարակական շրջանակների ականավոր գործիչներ, հրեական եւ թութսի համայնքների ներկայացուցիչներ, մտավորականներ ու լրագրողներ:

Ավելի վաղ` ապրիլի 23-ին, Բելգիայում գործող «Նաիրյան» հայ ուսանողական միությունը, բելգիահայ երիտասարդների մասնակցությամբ, կազմակերպել էր մոմավառություն հայկական խաչքար-հուշակոթողի մոտ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ