News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
USD
476.74
EUR
535.47
RUB
7.6
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի Վլադիմիր քաղաքի կիսակառույց Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում, այսօր՝ ապրիլի 24-ին, միջոցառում է տեղի ունեցել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին, որը կազմակերպել է Հայ ազգային միությունը մշակութային համայնքի հետ համատեղ:

Միջոցառման սկզբում տեղի է ունեցել Հայոց մեծ եղեռնին նվիրված խաչքարի բացման արարողությունը: Խաչքարի հովանավորությունը իրագործել է Հայ Ազգային համայնքի ղեկավարի օգնական Ստեփան Սարգսյանը, խաչքարը փորագրել է հայասեր վարպետ` Հակոբ Մուրադյանը: 

Վլադիմիր քաղաքի  Հայ ազգային միության նախագահ` Սերգեյ Յաժանը իր ելույթում նշել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը հայ ժողովրդի եւ Հայաստանի համար պատմական արդարության վերականգնման խնդիր է: Նա ընդգծել է նաեւ համայն հայության այդ օրվա միասնականության եւ հատկապես երիտասարդության կարեւորության մասին:

Ելույթ են ունեցել Վլադիմիրսկի մարզի եկեղեցական խորհրդի նախագահ՝ Ռազմիկ Բլիկյանը, Կավրով քաղաքի մասնաճյուղի նախագահ՝ Պավլիկ Իվանյանը,  Վլադիմիր քաղաքի Հուշարձանների կոմիտեի անդամ՝  Մոլկոնովա Օլգա Իվանովնան եւ այլք:

Սրբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ կայացել է մոմավառություն եւ ծաղկեդրման արարողություն, որին հաջորդել է լռության րոպե` լուռ աղոթք, որի ընթացքում մասնակիցների ձեռքում վառվել են 98 մոմեր:

Ներկաներին ցուցադրվել է Վլադիմիրի Հայկական երիտասարդական միության կողմից պատրաստված պաստառներ եւ  վավերագրական ստենդ` նվիրված Հայոց ցեղասպանությանը, Հայաստանի անցյալին, ապագային եւ ներկային:

Միջոցառմանը հայերի ցեղասպանության, նրա միջազգային ճանաչման եւ խնդրի այժմեականության մասին ելույթով հանդես են եկել ՎՀԵՄ անդամներ Գոռ Մանուկյանը եւ Մարինա Օսիպյանը:

Փակման խոսքով հանդես են եկել «Հայ-Լուս-Տան» ղեկավար Գայանե Գեւորգյանը, ով իր ելույթում  հանգամանալից անդրադարձավ Ցեղասպանոթյան դրդապատճառներին, ականատեսների հուշագրերին ու հիշողություններին, ինչպես նաեւ` արդի շրջանում այդ ոճիրի դատապարտմանն ուղղված համազգային քայլերին:

Հայ ազգային միության հովանու ներքո գործող «Հայ-Լուս-Տան» սաները ուսուցիչների եւ ծնողների հետ համատեղ կարդացել են տողեր «Անլռելի զանգակատուն» պոեմից: Այնուհետեւ ելույթ է ունեցել «Հայ-Լուս-Տան» Էրզրում երգչախումը, եղեռնին նվիրված «Գարուն ա, ձուն ա արել» (բառերի եւ երաժշտության հեղ. Գ. Գեւորգյան) երգով:

Միջոցառման ավարտին իր հնչեղ եւ ապագայի հավատքով լեցուն իր ձայնով «Հայ ենք մենք» երգը կատարել է փոքրիկ Լինան:

«Հայ-Լուս-Տան» Մշակութային սրահում, ուր հնչում էր Լուսինե Զաքարյանի հոգեթով ձայնը` տեղի է ունեցել երկխոսություն, որին ներկա են եղել հայ եւ ռուս մշակութային գործիչներ, մտավորականներ եւ երիտասարդներ:

Օրվա կարգախոսն էր «Բոլոր այն մոմերը, որոնք այսօր վառվեցին` 2015թ. թող վառվեն Արեւմտյան Հայաստանում, որպես լույսի, հույսի եւ ազատագրման խորհրդանշան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ