News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լրագրողներից մեկը հարցրել թե ինչպե՞ս է Էրդողանը մեկնաբանում հիշյալ դեպքը, հաշվի առնելով, որ դա բողոքի գործողություն էր, ինչին Թուրքիայի վարչապետը պատասխանել է. «Ընկերներ, սրանք բնական բաներ են, սրանք լինելու են: Ինչքան ես իմացա, կոշիկ նետողը սիրիացի է եւ այստեղ անօրինական է գտնվում: Ավելի մանրամասն տեղի իշխանությունները մեզ հետագայում կտեղեկացնեն»: Նա նաեւ հավելել է, որ անվտանգության ծառայության հետ կապված որեւէ բացթողում չի եղել, քանի որ ինքը ամեն ինչ անձամբ տեսել է:

Նշենք, որ փետրվարի 22-ին Սեւիլիայում Էրդողանին մրցանակ հանձնելու արարողությունից հետո նրա վրա կոշիկ են նետել: Անծանոթը, «Կեցցե՛ ազատ Քուրդիստանը» բղավելով, մոտեցել է նրան եւ շպրտել կոշիկը։

Չնայած նրան, որ կոշիկն այդպես էլ վարչապետին չի դիպել, Էրդողանին հսկող անվտանգության աշխատակիցները ձերբակալել են տղամարդուն։ Վերջինս շարունակել է բղավել «Կեցցե Քուրդիստանը», ուստի անվտանգության աշխատակիցները ավելի ամուր են բռնել նրա բերանը, որ ձայն չհանի: El Pais թերթի տվյալներով, նա ազգությամբ քուրդ, Սիրիայի քաղաքացի է եղել, ով Իսպանիայում ապրում էր ապօրինի։

Կոշիկ նետելը մի շարք մահմեդական երկրներում համարվում է ծայրահեղ անբարյացկամության նշան։ Այս ժեստը համաշխարհային ճանաչում է ստացել 2008 թ. դեկտեմբերի 14-ին, երբ իրաքցի լրագրող Մունթազեր ալ Զայիդին իր երկու կոշիկները նետել էր ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ