News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն, այսօր՝ ապրիլի 29-ին, պարի միջազգային օրը, հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Միջազգային պարային խորհրդի նախագահ Ալկիս Ռաֆտիսի հետ: 

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Տարոն Մարգարյանը, շնորհավորելով  մասնագիտական տոնի՝ պարի միջազգային օրվա կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել Ալկիս Ռաֆտիսին մասնագիտական տոնը Երեւանում նշելու համար եւ հույս է հայտնել, որ մինչ օրս հայաստանյան պարախմբերի միջազգային ելույթներով Հայաստանի մասին ունեցած լավ տպավորությունները էլ ավելի կամբողջանան երեւանյան այցով:

«Երեւանը բազմաթիվ պետական ու մասնավոր պարախմբեր ունի եւ մեր սաները մասնակցելով միջազգային մրցույթներին ու փառատոններին շատ հաճախ Հայաստան են վերադառնում պատվաբեր մրցանակներով: Երեւանի քաղաքապետարանն էլ իր հերթին, հաշվի  առնելով նաեւ մեր 2794-ամյա քաղաքի մշակութային հարուստ ավանդույթները, մշտապես աջակցել ու խթանել է Երեւանում մշակութային կյանքի աշխուժացմանն ու զարգացմանը»,- նշել է Տարոն Մարգարյանը եւ ընդգծել, որ Երեւանի քաղաքապետարանը սերտ համագործակցում է պարային տարբեր խմբերի հետ՝ նրանց մշտապես ներգրավելով համաքաղաքային միջոցառումներում:

ՅՈւՆԵՍԿՕ-ի Միջազգային պարային խորհրդի նախագահ Ալկիս Ռաֆտիսն էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նկատել է, որ Պարի միջազգային օրվան նվիրված երեւանյան միջոցառումների կազմակերպչական բարձր մակարդակը արդեն իսկ խոսուն վկայությունն են, որ Երեւանն իսկապես մշակութային հարուստ ավանդույթներով քաղաք է ու պատվախնդիր է իր մշակույթը հավուր պատշաճի ներկայացնելու հարցում. «Երկու օր է ինչ Երեւանում եմ եւ իսկապես հիացած եմ ինչպես քաղաքի, այնպես էլ բնակիչների ջերմությունից: Ինձ իսկապես հաճելի է գտնվել Ձեր գեղեցիկ քաղաքում եւ դրան զուգահեռ նաեւ արձանագրել, որ իսկապես մեծ աշխատանք է տարվել Պարի միջազգային օրը Երեւանում ըստ արժանվույն անցկացնելու համար: Եվ այդ ամենն արդեն իսկ հուշում է, որ տոնն իսկապես կվերածվի տոնախմբության»,- նշել է Ալկիս Ռաֆտիսը՝ նշելով, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Պարի ամենամյա միջազգային համաժողովը հաջորդ տարի անպայման անցկացվի Երեւանում:

Ի դեպ, Պարի  միջազգային օրվա կապակցությամբ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում, քաղաքապետարանի նախաձեռնությամբ, աշակերտներին մասնագետները հայկական ավանդական քոչարի պարել կսովորեցնեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ