News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 15
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երեւանի քաղաքապետարանի «Հայ Արտ» մշակութային կենտրոնի «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահի եւ այնտեղ ներկայացված ցուցադրության բացման հանդիսավոր արարողությանը: Ցուցասրահի բացման պատիվը վերապահվել էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի որդուն` Արամ Իսաբեկյանին:

Արարողությանը ներկա են եղել նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պետական պաշտոնյաներ, մշակութային գործիչներ, Էդուարդ Իսաբեկյանի արվեստի երկրպագուներ:

Ցուցասրահի հիմքը դրվել էր դեռեւս 2004թ.-ին՝  երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարությամբ, եւ խորհրդանշական է, որ ցուցասրահի բացման պատիվը վերապահվել էր հենց երջանկահիշատակ վարչապետի եւ գեղանկարչի որդիներին՝ Տարոն Մարգարյանին ու Արամ Իսաբեկյանին: Վերջինս, ի դեպ, Երեւան քաղաքին  է նվիրաբերել  Էդուարդ Իսաբեկյանի մշտական ցուցադրությանը ներկայացված   գունանկարչական հայտնի կտավներից 28-ը: Երեւանի քաղաքապետի խորհրդական  Արամ Սուքիասյանը ողջույնի խոսքում նշել է, որ այս ցուցադրությունը եւս մեկ հնարավորություն է շփվելու իսաբեկյանական արվեստին, իսկ գեղարվեստի ակադեմիայի եւ մշակութային ու նաեւ այլ ուսումնական հաստատությունների ուսանողների համար սա կծառայի նաեւ որպես ուսուցողական կենտրոն: Գեղանկարչի որդին իր հերթին ընդգծել է, որ սիրով է կայացրել հոր թողած ժառանգության մի մասը Երեւան քաղաքին նվիրելու  որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել
Partner news