News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 17
USD
480.88
EUR
550.94
RUB
6.32
Տեսնել լրահոսը

Մայիսի 3-ի երեկոյան, Թեհրանում, Գրքի միջազգային ցուցահանդեսի ծրագրերի շարքում կայացել է վերջերս Երեւանում լույս տեսած, արվեստաբան եւ լրագրող Ժանետ Լազարյանի՝ «Իրանահայոց հանրագիտարան» գրքի հայերեն տարբերակի շնորահանդեսը, հաղորդում է Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթը:

«Իրանահայոց հանրագիտարանը», Երեւանում, հրատարակվել է ՀՀ Մշակույթի նախարարության եւ Իրանի դեսպանության մշակութային կցորդության համատեղ ջանքերով:

Շնորահանդեսի բացման խոսքով հանդես է եկել Իրանի իսլամական մշակույթի եւ հաղորդակցության կազմակերպության պատասխանատուներից՝ հոջաթոլիսլամ դոկտ. Բահման Աքբարին: Նա բարձր գնահատելով իրանահայության դերը Իրանի պատմության մեջ, նշել է, որ իրանահայությունը ու նաեւ երկրի մտավոր խավը լավածանոթ է Ժանետ Լազարյանի ու նրա ծավալած գործունեության հետ, այնպես որ ինձ շատ բան չի մնում ասելու եւ ուզում եմ միանգամայն խոսքը փոխանցել ազնվափայլ վարպետին:

Այնուհետ, Ժանետ Լազարյանը նախ իր շնորհակալությունն է հայտնեց Բահման Աքբարիին ու Իրանի իսլամական մշակույթի եւ հաղորդակցության կազմակերպության այլ պատասխանատու անձանց՝ շնորհանդեսը կազմակերպելու առիթով: Նա հիշեցրել է, որ մինչ օրս, հայության տարած գործունեությունն Իրանում այս ծավալով չէր ներկայացվել, ապա իր դժգոհությունը հայտնել ԻԻՀ դեսպանատան մշակույթի կցորդին, որ գրքից, գոնե որոշ քանակով, Թեհրան չի առաքել: Լազարյանը հավելել է, որ գրքի թարգմանության ողջ ծախսերը իր վրա էր վերցրել իրանահայ բարերար Լեւոն Ահարոնյանը:

Շնորահանդեսին ներկա են եղել Հայ ավետարանական եկեղեցու հոգեւոր հովիվ Սերգեյ Շահվերդյանը, փաստագրական ֆիլմերի ռեժիսոր եւ ցեղասպանագետ Արտեմ Օհանջանյանը, «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը, գրող եւ թարգմանիչ Խաչիկ Խաչերը, ՀԲԸ միության Երեցների բաժանմունքի ներկայացուցիչ Սիմոն Խաչատրյանը, Հեղինակի ընտանիքն ու քանի տասնյակ հայ եւ պարսիկ հյուրեր եւ այցելուներ:

Հիշեցնենք «Իրանահայոց հանրագիտարան»-ն առաջին անգամ հրատարկվել է 2002թ. Թեհրանում, պարսկերենով, 2000 տպաքանակով: Այն, նույն տպաքանակով, վերահրատարակվել է 2009 թվականին: Իսկ 2012թ. Երեւանում լույս է տեսել գրքի հայերեն տարբերակը, որոշ լրացումներով, Ժորժ Աբրահամյանի թարգմանությամբ ու Լիա Իվանյանի խմբագրությամբ:

Տպել
Ամենաշատ