News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մայիսի 7-ին, ժամը 22.05-ին ահազանգ է ստացվել, որ Բերդ–Տավուշ ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  «ՎԱԶ 21011» մակնիշի 62 ՏԼ 555 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել հարակից ձորակը, ինչի հետեւանքով վարորդ` 22-ամյա Արսեն Խոջայանը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել է Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալ:

Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Տպել
Ամենաշատ