News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է Երուսաղեմի մուֆթի Մուհամեդ Հուսեյնին՝ քաղաքի պատմական կենտրոնի մզկիթների համալիրի մոտ մայիսի 7-ին կատարված անկարգություններից հետո: Ոստիկանության ներկայացուցիչ Միկի Ռոզենֆելդը հայտնել է, որ ձերբակալվածը պետք է  կատարված միջադեպին վերաբերող «մի քանի հարցերի» պատասխանի:

Ըստ նրա՝ մայիսի 7-ին արաբները հարձակվել էին սրբազան լեռան տարածքում էքսկուրսիայի եկած մի խումբ հրեաների վրա, որտեղ վաղուց ոչնչացված հուդայական տաճարի ավերակների վրա է գտնվում Ալ Աքսա եւ Քուբաթ աս Սահրա մզկիթների համալիրը՝սաուդյան Մեքքա եւ Մեդինա քաղաքներից հետո մահմեդականների համար նշանակությամբ երրորդ սրբավայրը: Միջադեպը սկսվել էր նրանից, որ ոստիկանությունը ձերբակալել էր մի արաբի, որը փորձել էր անցնել առանց անձնագիր ներկայացնելու:  Հարձակվողները էքսկուրսիա եկածների վրա քարեր եւ աթոռներ էին շպրտել: Կարգուկանոնի վերականգնման համար անհրաժեշտ է եղել ոստիիկանության միջամտությունը, հայտնում է ՎԶԳԼՅԱԴ-ը՝ վկայակոչելով Reuters-ին:

Ըստ պաղեստինյան կողմի՝ կռիվը հրահրել էին իսրայելցիները, հայտնում է Հորդանանի Petra գործակալությունը: Ըստ նրանց՝ Երուսաղեմի ոստիկանությունը փակել էր մզկիթի մուտքը, որպեսզի իսրայելցիների խումբն այցելի, որի կազմում եղել են «Լիկուդ» կուսակցության առաջնորդները: Ըստ պաղեստինցիների՝ այդ ակցիան դարձել էր մեկ շաբաթ առաջ Իսրայելի խորհրդարանի փոխխոսնակին մզկիթ մտնելու արգելքի պատասխանը, գրում է «lenta.ru»-ն:

Հատկանշական է, որ Հուսեյնի ձերբակալությունը համընկել է Երուսաղեմի օրվա հետ, երբ իսրայելցիները տոնում են քաղաքի անցումն իրենց վերահսկողության տակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ