News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մայիսի 8-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի հովանավորությամբ եւ բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ Ժնեւի հայկական կենտրոնում անցկացվել է Շուշիի ազատագրման 21-ամյակին նվիրված միջոցառում:

Իր բացման խոսքում դեսպան Ազնավուրը կարեւորել է Շուշիի ազատագրումը արցախյան հաղթական ազատամարտում եւ նշել է, որ նման հաղթական իրադարձությունները եւ դրանց նշումը ուղղորդում են հայ ժողովրդին հետագա հաղթանակների:

Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, ով ընդգծել է Շուշիի հաղթանակի պատմական նշանակությունը արցախյան ազատամարտում` բարձր գնահատելով այդ հաղթանակում հայ ժողովրդի միասնության, Հայաստանի, Արցախի եւ հայկական սփյուռքի դերը, ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացման ներկա ընթացքը:

Միջոցառմանը ցուցադրվել է ԼՂՀ ձեռքբերումներին նվիրված տեսաֆիլմ:

Տոնական միջոցառման ավարտին ելույթ է ունեցել Ժնեւի Սբ. Հակոբ Եկեղեցու հոգեւոր հովիվ, հոգեշնորհ Տեր Հայրիկ աբեղա Հովհաննիսյանը, ով, շնորհավորելով ներկաներին մայիսյան հաղթանակների առթիվ, վստահություն է հայտնել, որ պատերազմում հաղթանակած արցախահայությանը կհաջողվի խաղաղության պայմաններում շենացնել հայրենիքը եւ հզորացնել հայկական պետականությունը:

Միջոցառումը եզրափակվել է Շվեյցարիայում ՀՀ դեսպանի անունից տրված ընդունելությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ