News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Թուրքիայի Տրապիզոն նահանգի Օֆի շրջանի բնակչուհի Հերմինա Դալմազյանը  «Տարվա մայր» է ճանաչվել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Հերմինա Դալմազյանը տարիներ առաջ քրոջը տեսնելու համար մեկնել էր Թուրքիա եւ այդ ընթացքում ծանոթացել է Մուհամեդ Ալի Շիմշեքի հետ, ում կինը մահացել էր 9 տարի առաջ։  Մուհամեդ Ալի Շիմշեքը հայաստանցի կնոջը ամուսնության առաջարկություն է արել եւ դրական պատասխան ստացել։

Հերմինա Դալմազյանն ամուսնանալուց հետո վերցրել է նաեւ ամուսնու ազգանունը եւ իր հարազատ երեխաների պես հոգ տարել ամուսնու նախկին կնոջից ծնված 4 երեխաներին, ինչպես նաեւ 2 երեխա եւս լույս աշխարհ բերելով։

Օֆի շրջանի քայմաքամ (շրջանի կառավարիչ-խմբ) Էրեն Արսլանը հայտնել է, թե «Տարվա մայր» ճանաչված հայուհին ինքնազոհաբար մայրություն է արել 6 երեխաների։ Քայմաքամը նշել է, թե հայ կնոջ հրաշալի վերաբերմունքի համար ինքն անձամբ այցելել է նրանց տուն եւ շնորհակալություն հայտնել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ