News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երկիրը շարունակում է գտնվել համակարգային ճգնաժամի մեջ՝ սոցիալ տնտեսական, քաղաքական, բարոյահոգեբանական առումներով, իսկապես երկրում գաղջ մթնոլորտ է եւ այս պայմաններում նշանակվում է այն կառավարությունը, որի օրոք աճել է աղքատությունը, գործազրկությունը։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԺԿ առաջնորդ, ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը։

Նա նշեց, որ եթե նույն Կառավարությանը նշանակելով հիմնավորում են, թե այն ապահովել է 7 տոկոսի աճ, ապա ո՞ւր է այդ աճը, որ տեսանելի չէ։ «Շարունակում է  աճել արտագաղթը, ավելի քան 200 հազար մարդ լքել է Հայաստանը, որեւէ առոաջխաղացում չկա։ Երկիրը լրջագույն մարտահրավերների առջեւ է կանգնած, առաջին հերթին պետք է փոխել այս գաղջ մթնոլորտը, բարոյահոգեբանական մթնոլորտը, դրա համար պետք է անցկացնել ժողովրդավարական ընտրություններ, որ ժողովուրդը ձեւավորի իշխանությունը»,-ասաց նա։

Ստեփան Դեմիրճյանը նշեց, որ թե նախագահական, թե ավագանու ընտրությունները հերթական կեղծված ընտրություններն էին, «երկիրը աղետալի վիճակում է, եւ սա չափազանցություն է»։

ՀԺԿ առաջնորդի ներկայացմամբ՝ իրենց կուսակցությունը չմասնակցեց Երեւանի ավագանու ընտրություններին, ուրախ չեն, որ չեն մասնակցել,  քանի որ գտնում են, որ ճիշտ կլիներ ընդդիմության մասնակցությունը մեկ միասնական ցուցակով, իսկ երբ դա տեղի չունեցավ, իրենք չմասնակցեցին։ Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի ստացած քիչ ձայներին, Ստեփան Դեմիրճյանն ասաց, որ դա չի կարելի ՀԱԿ-ի տապալում համարել։

Նա շեշտեց, որ ընդդիմությունը պետք է նոր թափ հաղորդի իր գործունեությանը, փորձեն հաջողության հասնել խաղաղ ճանապարհով։ Ստեփան Դեմիրճյանը նկատեց, որ միտում է տեսնում ամեն ինչ բարդել ընդդիմության վրա, ընդդիմությունը կարող է սխալվել, ունենալ բացթողումներ, թերացումներ, բայց երկրում ստեղծված իրավիճակի համար պատասխանատուն իշխանությունն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ