News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մայիսի 14-ին Քասլիկի համալսարանի հայ ուսանողների նախաձեռնությամբ Հայկազյան համալսարանի Սփյուռքի հետազոտությունների կենտրոնի եւ Լիբանանում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպվեցլ է հայկական մշակութային օր:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացման արարողությանը ելույթներով հանդես են եկել եկել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Հայկազյան համալսարանի  Սփյուռքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դակեսյանը, Քասլիկի համալսարանի ուսանողների հարցերով բաժնի փոխտնօրեն Խալիլ Աբուդը:

Դեսպան Քոչարյանն իր ելույթում անդրադարձել է հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին եւ արվեստին:

Անդրանիկ Դակեսյանը խոսել է լիբանանահայության եւ նրանց դերի մասին հայ-լիբանանյան պատմական առնչությունների շառավիղում:

Համալսարանի տարածքում կազմակերպվլ են ցուցահանդեսներ՝ հայ ոսկերիչների, գորգագործների եւ արհեստավորների մասնակցությամբ:

Ձեռնարկին ներկա էին համալսարանի տնօրինությունն ու ուսանողները, ինչպես նաեւ Ազգային Եղիշե Մանուկյան վարժարանի 11-րդ եւ Համազգայինի Մելանքտոն եւ Հայկ Արսլանյան Ճեմարանի 10-րդ դասարանների աշակերտները:

Տեղեկանք. Քասլիկի համալսարանը հիմնադրվել է 1950 թվականին: Համալսարանի 11 ֆակուլտետներում ուսանում են աստվածաբանություն, փիլիսոփայություն, բիզնես, գյուղատնտեսություն, բժշկական եւ ինժեներական գիտություններ, իրավաբանություն, երաժշտություն, գեղանկարչություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ