News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Լիտվական առաջատար կայքերից մեկը` 15min.lt-ը մեղադրել է Ադրբեջանի ներկայացուցիչներին` «Եվրատեսիլ-2013»-ին առաջատար դիրքեր զբաղեցնոլու համար ձայներ գնելու մեջ: Լրագրողներն իրենց մեղադրանքը հաստատել են համապատասխան տեսագրությամբ, որում երկու տղամարդիկ գումար են առաջարկում եւ պատմում ձայներ կեղծելու մեխանիզմի մասին:

Պարբերականի խմբագրություն են դիմել ուսանողները, որոնք զարմանալի պատմություն են պատմել, Վիլնյուսի Սպիտակ կամրջի մոտ նրանց են մոտեցել ռուսախոս տղամարդիկ եւ առաջարկել գումար վաստակել: Անհրաժեշտ էր  երեկոյան քվեարկել «Եվրատեսիլ-2013»-ի մի մասնակցի համար հնարավորինս շատ եւ վաստակել 20 եվրո: Ընդ որում, առաջարկել են նաեւ բջջային քարտեր տալ, որոնք նախապես լիցքավորված էին:

15min.lt-ի լրագրողները ներկայացել են որպես գնորդ եւ գնացել հանդիպման` զինվելով գաղտնի տեսախցիկներով եւ ձայնագրիչներով:

Ձայներ գնողները ներկայացել են ճիշտ ժամանակին եւ 10 րոպեում hասցրել են պատմել ողջ սխեման` նշելով, որ այդպես անում են գրեթե բոլոր երկրներում: Ձայներ գնողները նշել են, թե խմնբերը պետք է լինեն քաղաքի տարբեր կետերում, որ բջջային օպերատորները զանգվածային գնման կասկած չունենան:

Նշենք, որ Լիտվան Ադրբեջանին մրցույթում 12 միավոր է տվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ