News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ամերիկյան հանրահայտ IBM ընկերությունը մտադիր է Հայաստանում ուսումնահետազոտական կենտրոն բացել: Այսօր՝ մայիսի 20-ին ՀՀ կառավարության շենքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը եւ IBM ընկերության փոխնախագահ Կիրիլ Կորնիլեւը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ երկարաժամկետ համագործակցության հնարավորություններն ու տարբերակներն ուսումնասիրելու նպատակով: IBM-ի հետ համագործակցության նախնական պայմանավորվածությունը ձեռք է բերվել անցյալ տարվա վերջերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Սիլիկոնային հովիտ այցելության ժամանակ:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վ. Ավանեսյանն ասաց, որ համագործակցությունը շարունակվելու է 3 ուղղությւոններով՝ կրթություն, գիտություն եւ բիզնես: Չորս համալսարաններ արդեն համաձայնել են համագործակցել նորաբաց կենտրոնի հետ՝ ԵՊՀ-ն, Հայաստանի ճարտարագիտական համալսարանը, Եվրոպական ակադեմիան եւ Ամերիկյան համալսարանը;

Կ. Կորնիլեւը նշեց, որ նորաբաց «կոմպետենցիայի կենտրոնը» (центр компетенции)  կփորձի նախ եւ առաջ լուծել կադրային բազայի ստեղծման խնդիրը, այդ նպատակով կպատրաստվեն դասավանդողներ: Սակայն նաեւ մեծ տեղ են հատկացնելու բիզնեսի հետ ծրագրերին, ինչպես նաեւ պետական համակարգում էլեկտրոնային կառավարման համակարգերին:

«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» գործադիր տնօրեն Բագրատ Ենգիբարյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ կենտրոնը լինելու է ուսումնական, հետազոտական եւ ինկուբացիոն միջավայր, իրականացվելու են համատեղ հետազոտական աշխատանքներ:

IBM-ի հետազոտական կենտրոնը, ըստ Բ. Ենգիբարյանի, մոդելով նման է «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնին, սակայն բովանդակությամբ տարբեր է: Մասնավորապես՝ IBM-ը զբաղվում է այնպիսի ուղղություներով, որ «Մայքրոսոֆթը» չի զբաղվում՝ սոցիալական, ինտելեկտի անվտանգության (տվյալների վերլուծության), որում IBM-ը աշխարհում առաջատար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ