News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի ափերին մոտ փետրվարի 26-ի լույս 27-ի գիշերը հզոր երկրաշարժ է տեղի ունեցել` 7 բալ ուժգնությամբ: ԱՄՆ ազգային երկրաբանական ծառայության տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը եղել է 22 կմ խորության ներքո:

Ինչպես հաղորդում է BBC News-ը, սկզբում հաղորդվում էր ցունամիի առաջացման վտանգի մասին, սակայն ավելի ուշ այդ կանխատեսումը չեղյալ համարվեցին: Էպիկենտրոնից 81 կմ հեռավորության վրա է գտնվում Օկինավա կղզում գտնվող ճապոնական Նահա քաղաքը:

Ստորերկրյա ցնցումների արդյունքում 2 տեղ պայթել են ջրատար խողովակները Նահա եւ Նիշիհարա քաղաքներում:

Եւս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպիններում, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազել է 5,1 բալ՝ ըստ Ռիխտերի սանդղակի: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆիլիպինների Մինդանաո կղզու վրա գտնվող Դավաո քաղաքից 140 կմ հեռավորության վրա: Զոհերի ու ավերածությունների մասին դեռեւս ոչինչ չի հաղորդվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ