News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մայիսի 25-ին, ՀՊՏՀ մարքեթինգի եւ կարիերայի կենտրոնի եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության համատեղ նախաձեռնությամբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում կազմակերպվել է  աշխատանքի տոնավաճառ` շուրջ  50 գործատուների մասնակցությամբ:

ՀՊՏՀ Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե բացման խոսքով հանդես է եկել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ  Ասատրյանը՝ անդրադառնալով Տնտեսագիտական համալսարանի  հետ գործընկերային հարաբերություններին, խոսելով նմանատիպ միջոցառումների արդյունավետությունից:

«Բուհի համար ամենակարեւորը կրթության որակի բարձրացումն է, որն անհնար է իրականացնել առանց աշխատանքի շուկայի պահանջների ուսումնասիրության ու գործատուների հետ համագործակցության»,- ողջունելով միջոցառման բոլոր  մասնակիցներին ու հյուրերին` ասել է ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:  Անդրադառնալով բուհ-աշխատաշուկա հարաբերություններին` ռեկտորը նշել է, որ  աշխատանքի շուկային համապատասխան մասնագետներ պատրաստելու նպատակով ՀՊՏՀ-ն պետական ու մասնավոր հատվածի  գործատուների հետ կնքել է համագործակցության պայմանագրեր,  իրականացնում է համատեղ կրթական ծրագրեր` փորձելով պատրաստել աշխատաշուկային համապատասխան մասնագետներ:   «Այսօր, այստեղ  հանդիպում են  գործատուն ու մեր թողարկած մասնագետը, եւ ինձ համար շատ կարեւոր է ինչպես գործատուի, այնպես էլ գործառուի գնահատականը՝ տրված մեր կրթած ուսանողին»,- ասել է Կորյուն Աթոյանը եւ հույս հայտնեց, որ այսպիսի միջոցառումները շարունակական կլինեն:

Մի քանի ժամով  համալսարանի բակում հանդիպել են լավագույն գործատուները, բուհի ուսանողներն ու շրջանավարտները, ինչպես նաեւ աշխատանք փնտրող այլ անձինք:  Նրանք ծանոթացել են տարբեր ընկերությունների ու կազմակերպությունների կողմից ներկայացվող  թափուր կամ սպասվող աշխատատեղերին` փորձելով գտնել իրենց մասնագիտական հմտություններին համապատասխան աշխատանք: Աշխատանք փնտրողները հնարավորություն են ունեցել նաեւ ընդգրկվելու տարբեր գործատուների տվյալների բազայում` առաջիկայում աշխատանք գտնելու ակնկալիքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ