News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հարեւան երկրները պետք է դիմակայեն սուննիների ինտեգրմանը: Այս մասին հայտնել է Սերգեյ Կուրղինյանը` մայիսի 27-ին ելույթ ունենալով Հայաստանի քաղաքագետների միությունում: Ըստ նրա` ԱՄՆ-ի կողմից աջակցվող սուննի  պետությունների միությունը ակտիվ պայքար է ծավալում Մերձավոր Արեւելքում: «Սուննիական իսլամիզմի ռազմավարական ծայրահեղական միությունը, ոչ թե իսլամի, որը ես հարգում եմ, այլ` իսլամիզմի, միանգամայն ակնհայտ է:  Ցանկացած տարածքում մենք տեսնում ենք դրա ապացույցը, ներառյալ` Իրանը: Ժամանակն է վերջապես տեսնելու, որ Թալիբանը եւ «Ալ Կաիդան» ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցներն են: Այժմ Թալիբանին էլ են սկսել բաժանել «խաղաղ» եւ «ոչ խաղաղ»-ի: Դուք խաղաղ թալիբի տեսե՞լ եք: Խաղաղ թալիբը մեռած թալիբն է», – հայտնել է Ս. Կուրղինյանը:

Բայց պետք չէ մոռանալ, որ Թուրքիան եւս խոշոր սունիական պետություն է. «ԱՄՆ-ի կողմից ակտիվ աջակցություն ստացող սուննիական ուժերի ինտեգրացմանն ինչպե՞ս  կարձագանքեն հարուստ պատմությամբ, բայց ոչ մեծ տարածքով ու բնակչությամբ երկրները: Այս հարցերի պատասխանն է պետք գտնել: Թե՞ ինչ-որ մեկը կարծում է, որ այդ վարչակարգերին կդիմակայի աշխարհիկ Արեւմուտքը:

Բացեք աչքներդ, պետք չէ կրկնել Ասադի ու Քադաֆիի սխալները: Նրանք էին հավատում, որ ով-ով, բայց Արեւմուտքը չի սատարի արմատական իսլամիստներին: Բայց անգամ Իսրայելը, ի հակառակ իր ռազմավարական շահերի, սկսում է  աջակցել սուննիական ուժերի ներխուժմանը Սիրիա: Ահա թե ինչպիսին է ճնշման դերը: Իսկ ճնշումը կապված է այն բանի հետ, որ համաշխարհային կարգուկանոնի համար ԱՄՆ-ի ուժերը չբավարարեցին: Արդեն 2003թ.-ին նրանք խոստովանեցին այդ ուսմունքի ձախողումը: Այժմ  համաշխարհային անկարգության ուժեր են մշակվում»,-ասաց Ս. Կուրղինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ