News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին Առաջին Հանրապետության հռչակման 95-ամյակի կապակցությամբ այցելել է «Սարդարապատ» հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ է դրել Հաղթանակի համալիրին (ֆոտոռեպորտաժ):

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, նախագահը ելույթ է ունեցել` շնորհավորելով ողջ ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ: Նրա ելույթից հետո կայացել է կարճ շքերթ, որի ընթացքում օդում սլացել են մարտական կործանիչները` երկնքում պատկերելով Հայաստանի եռագույն դրոշը: Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի գործադիր եւ օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ:

Նշենք, որ Հայաստանն այսօր տոնում է Առաջին Հանրապետության օրը:

1918թ. մայիսին  հայկական կանոնավոր ուժերը եւ կամավորները կարողացան կյանքի ու մահու համար մղվող պայքարում փայլուն հաղթանակ տանել թվաքանակով անհամեմատ ավելի շատ թուրքական ուժերի նկատմամբ` թույլ չտալով նրանց ներխուժումը Երեւան:

Հաղթանակը հայ ժողովրդին թույլ տվեց վերականգնել դարեր առաջ կորցրած պետականությունը: Ուղիղ 95 տարի առաջ Թիֆլիսում Հայ ազգային  խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունն ու Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը:

Ավանդաբար մայիսի 28-ին հիմնական միջոցառումներն անցկացվում են Սարդարապատում, որը հավերժացնում է հայ ժողովրդի հերոս զավակաների հիշատակը, որոնք 1918թ-ին կանգնեցրին թուրքերի ներխուժումը երկիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ