News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վիճակագրական վարչության տվյալներով 2013-ի առաջին եռամսյակում վաճառվել է ռեկորդային քանակի բնակարաններ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վիճակագրական վարչության ներկայացրած տվյալներով 2012-ի վերջին եռամսյակում վաճառվել է 212 հազար 928 բնակարան, ինչը ռեկորդային է Թուրքիայի համար։ 2013-ի հունվա-փետրվար-մարտ ամսիներին բնակարանների վաճառքի ծավալներն արագորեն աճել են՝ հասնելով 273 հազար 826-ի։

Հիշյալ ժամանակատվածում վաճառված բնակարանների քանակը հավասար է րոպեում 9 բնակարան վաճառելուն։

Նշենք, որ Թուրքիայում բնակարան ձեռք բերելու համար հիփոթեքային վարկ հնարավոր է ձեռք բերել տարեկան 8 տոկոսով։

Հիփոթեքային վարկավորման համար պահանջվող փաստաթղթերը խիստ նվազեցված է։ Բնակարան կարելի ձեռք բերել պարզապես ներկայացնելով անձնագիրը կամ նույնականացման քարտը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ