News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 26
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆինանսական ոլորտում ներդրումային հիմնադրամների կապիտալը գրեթե աննկատ է, ներդրումային բանկինգը` նույնպես: Ձեռնարկությունների կապիտալում միայն զարգացման միջազգային բանկեր են:

«Ներդրումային հիմնադրամները կարող են արմատապես փոխել մեր ֆինանսական շուկան»,-կարծում է «Arlian Consulting» հայկական ընկերության փոխտնօրեն Արսեն Սարգսյանը: «Նախագծերում ներդրումային հիմնադրամն ունի առնվազն 25%, իսկ միջինը` 35%-ից ոչ պակաս: Իսկ վենչուրներում այդ մասնաբաժինը հասնում է մինչեւ 80-90%-ի»,-ասում է նա:

Ներդրումային հիմնադրամի հիմնական տարբերությունն այն է, որ ի տարբերություն բանկի, այն վարկառուից վերադարձման ոչ մի կոշտ երաշխիք չի պահանջում գրավների կամ այլ գործիքների տեսքով, իսկ իր որոշումը հիմնավորում է միայն բիզնես-ծրագրի կենսունակությամբ եւ արժեքներով:

Ներդրումային հիմնադրամները պետք չէ սակայն դիտարկել միայն փողերի բաժանման կառույց: Ոչ մի սենթ ներդրում չի կատարվի` առանց մանրակրկիտ փորձաքննության ` due diligence-ի: «Հետխորհրդային տարածքում ներդրումային հիմնադրամները հաջողությամբ ստեղծվում եւ գործում են արդեն շատ տարիներ, առայժմ, ճիշտ է, հիմնականում Ռուսատանում, Ուկրաինայում եւ Ղազախստանում: Այն փաստը, որ այնտեղ հասկացել են վենչուրային ֆիանանսավորման անհրաժեշտությունը, շատ է օգնել այդ երկրների տնտեսություններին»,-նշում է Ա. Սարգսյանը:

«Դեռ ներդրումային հիմնադրամների մասին օրենքի ընդունումից առաջ, 2006թ-ին Հայաստանում մի խումբ մարդիկ գիտակցում էին այդ ինստիտուտի կարեւորությունը տնտեսության համար: Շատ բան արվեց «Capital Assets Management»-ի ղեկավար Տիգրան Կարապետյանի եւ գրագետ ֆինանսիստների խմբի կողմից` կազմված ԿԲ էնտուզիաստներից, ինչպես նաեւ Սփյուռքից: Անգամ համաշխարհային չափանիշներով փոքրիկ` 20 մլն դոլարանոց հիմնադրամը եղանակ կստեղծի, եթե հիմնվի Հայաստանում. այն կարող է գտնել թեկուզ ռիսկային, բայց հեռանկարային նախագծեր, որոնք բանկերը չեն ֆիանանսավորում»,-նշեց Ա. Սարգսյանը:

Սակայն արդյոք նման մոդելը կգործի քվազիշուկայական տնտեսությունում: Քանի որ ցանկացած ներդրումային նախագիծ իր կենսունակությունն ապացուցում է շուկայի պայմաններում:

Ինչեւէ, Արեւմուտքում եւս քչից են սկսել` ապացուցելով, որ ներդրումային հիմնադրամը փող է բերում եւ ոտքի է կանգնեցնում տնտեսությունը ոչ վատ, քան բանկերը: Հայաստանը եւս ապացուցելու բան ունի, այդ թվում` առավել խոշոր արտասահմանյան ներդրողներին, որ մեր տնտեսության մեջ կարելի է ներդնել: «Դրա համար երկրի ղեկավարը, բացի օտարերկրյա ներդրումները խրախուսելու մասին հայտարարություններից պետք է պրոֆեսիոնալ միջազգային տնտեսական իրավունք ստեղծի եւ տնտեսությունն ու արդայունաբերությունը զարգացնելու եւ վերածնելու իրական կամք ցուցաբերի: Մինչ այդ, մեզ կհամարեն ոչինչ չներկայացնող եւ ոչինչ չկարողացող բանանային հանրապետություն»,-ասում է Արսեն Սարգսյանը:

Արամ Գարեգինյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ