News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայում հուլիսի 24-ի առավոտյան միաժամանակյա օպերատիվ գործողության ընթացքում ձերբակալված «Հիզբութ թահրիր» կազմակերպության ակտիվիստների հարցաքննությունները շարունակվում են։ Ակտիվիստների տներից հայտնաբերվել են քարտեզներ, որոք ունեն «Խալիֆայության սահմանները» անունը։ Այս մասին հաղորդում է թուրքական «Aksam» թերթը։

«Հիզբութ թահրիր» կազմակերպությունը ցանկանում էր Թուրքիայում ամառային սեզոնին ահաբեկչական ճամբարներ ստեղծել եւ անդամներին արտասահման ուղարկել։ Ահաբեկչության դեմ պայքարի վարչության կողմից անցկացվող հարցաքննությունը ցույց է տվել, որ այդ կազմակերպությունը ցանկացել է Ստամբուլում լուրջ ահաբեկչական գործողություն իրականացնել։ Հայտնի է դարձել, որ «Հիզբութ թահրիր» կազմակերպությունը նախատեսել էր գործողությունների երեք փուլ։ Երրորդ փուլում նախատեսում է Ջիհադի (անհավատների դեմ սրբազան պատերազմ) շրջանակներում զինված պայքար։ Անվտանգության ուժերի ձեռքն ընկած «Խալիֆայության հողերը» քարտեզի մեջ նարնջագույն գույնով ներկված են այն երկրները, որոնք պետք է մտնեն ստեղծվելիք Խալիֆայության կազմի մեջ։ Այդ երկրներն են՝ Ուկրաինան, Իսպանիան, Ղազախստանը, Հնդկաստանը, Գաբոնը, Եգիպտոսը, Մոզամբիկը, Մադագասկարը, Ինդոնեզիան եւ այլն։

Նշենք, որ «Հիզբութ Թահրիր» կազմակերպությունը ստեղծվել է 1952 թվականին, Թահիյուդին Նեբհանիի (Անկախություն կուսակցություն) կողմից: Կառույցը մի որոշ ժամանակ համագործակցել է «Մահմեդական եղբայրների» հետ, այնուհետ հանդես է եկել սեփական ռազմավարությամբ: Նրա հիմնական նպատակն է կրկին ստեղծել համաշխարհային իսլամական պետություն եւ խալիֆայություն, եւ դրա համար օգտագործում է ուսուցողական, քարոզչական մեթոդներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ Հայաստանում բաժանում են սեւերի եւ սպիտակների, Ադրբեջանն ու Թուրքան միավորվում են պանթուրքիզմի շուրջ. Շարմազանով
Բավ է Հայրենիքը բաժանել նիկոլականների ու հականիկոլականների, հանրապետականների եւ հակահանրապետականների, սեւերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների…
Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին. Շարմազանով
Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն չեն դադարում ժխտումը, այլ նաեւ պանթուրքիզմ ու հայատյացություն են քարոզում...
Պանթյուրքիզմը կարող է իրականություն դառնալ Վրաստանի միջոցով, դա թույլ տալ չի կարելի. պատգամավոր
Նա հավելեց, որ այդ պատճառով Կառավարության ծրագրում պետք է մեծ ուշադրություն դարձնել հայ-վրացական հարաբերություններին...
Հիմա էլ Շվեդիան է չեղարկել թուրք գործչի հանդիպումը թուրքական համայնքի հետ
Ավելի վաղ Գերմանիան ու Հոլանդիան եւս չեղարկել են թուրք նախարարների քարոզչական հանդիպումներն իրենց երկրի տարածքում․․․
«Նացիզմը եւ պանթուրքիզմը. Համեմատական մոտեցում» թեմայով դասախոսություն Աթենքում
«Հունահայկական» հետազոտությունների եւ Աթենքի Նիկիայի քաղաքապետարանի մշակութային կենտրոնների համագործակցությամբ կազամակերպված միջոցառումը ներկայացվեց «Հունահայկական» հետազոտությունների կենտրոնի նախագահ՝ պարոն Հայկ Գասարճյանը...
Չինական ոստիկանությունը սպանել է կացիններով զինված տասնյակ մարդկանց
Անկարգությունները տեղի են ունեցել Շաչե քաղաքի մոտակայքում: Կացիններով ու դանակներով զինված մարդիկ գրոհել են ոստիկանական բաժանմունքի վրա, ինչպես նաեւ հարձակվել տեղացի բնակիչների վրա եւ մոտ 30 ոստիկանական...
Ամենաշատ