News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Աշտարակում կկառուցվի Նոր Հալեպ թաղամասը: ՀՀ կառավարությունն այսօր՝ հունիսի 6-ին, հանձնարարեց ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ աջակցել նոր թաղամասի կառուցմանը:

Ըստ ՀՀ Սփյուռքի նախարարության տեղեկատվության՝ Սիրիայից Հայաստան են տեղափոխվել 7000 հայեր: Բնակարան ձեռքբերելու համար ցուցակագրվել են 600 ընտանիքներ, որոնք պատրաստ վճարելու բնակարանի արժեքի 50%-ը:

Առաջարկվում է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հկ-ին Աշտարակում հատկացնել 4,8 հա տարածք՝ բարերաների եւ պետության աջակցությամբ թաղամաս կառուցելու համար՝ 600 ընտանիքի հաշվարկով:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի տեղեկացմամբ՝ նման թաղամասեր կկառուցվեն նաեւ այլ քաղաքներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ