News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ղազախստանի Իսսիկ-Կուլ լճում հայկական հայկական միջնադարյան մենաստանը որոնելու արշավը նախատեսվում է սեպտեմբերին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտնել է «Այաս» ակումբի նախագահ Կարեն Բալայանը:

Նրա խոսքով՝ արշավը նախաձեռնել է ռուս աշխարհահռչակ ճանապարհորդ Ֆեոդոր Կոնյուխովը։ «Ես որոշ տեսակետներ եմ շարադրել մենաստանի գտնվելու վայրի մասին։ Այն արդեն երկար տարիներ որոնում են, բայց չեն կարողանում գտնել։ Ես այլընտրանքային տեսակետ եմ հայտնել, ոչ մի արշավախումբ չի փնտրել այնտեղ, որտեղ, հնարավոր է, հենց գտնվում է մենաստանը։ Հիմնական ուղեցույց է ծառայում 1375թ. Կատալոնյան քարտեզը, որում մենաստանը տեղակայված է լճի հարավում։ «Բոլոր արշավախմբերը այն չգիտես ինչու հյուսիսում են որոնում։ Երբ ես իմ տեսակետը հայտնեցի, պարզվեց, որ համախոհներ ունենք։ Հուսով եմ, մեր որոնումները կկատարվեն հենց հարավային մասում», - նշել է ակումբի նախագահը։

Կարեն Բալայանը հատուկ ընդգծել է, որ արշավի կազմակերպումն ամենեւին էլ երաշխիք չէ, որ մենաստանը կգտնվի։

 «Կոնյուխովն էլ է դա հասկանում, սակայն նրա համար շատ կարեւոր մի հանգամանք կա. մենաստանում, ըստ ավանդության,  պահպանվել են Սուրբ Մատթեոսի մասունքները։ Այդկերպ եւս մեկ անգամ ուշադրությունը կսեւեռվի Միջին Ասիայում քրիստեոնեական ներկայության փաստի վրա։ 

Արշավի մասնակիցները գիտակցում են, որ մենաստանը գտնելը հեշտ չի լինի, բայց ցանկանում ենք գոնե չնչին ավանդ ներդնել», - նշել է Բալայանը։

Արշավի կազմակերպման հիմնական խնդիրն այժմ հովանավորներ գտնելն է։ «Եթե ամեն ինչ հաջող ընթանա, կարող ենք հատուկ տեխնիկայի, ռադիոկառավարվող ուղղաթիռի օգնությամբ դիտարկել լճի հատակը։

Վստահ եմ, որ արշավն անգնահատելի օգուտ կտա։ Եթե անգամ մենաստանը չգտնվի, կարող ենք գոնե արձանագրել, որ այս կամ այն վայրում այն չկա»։

Այն կարող  է ավերված լինել՝ ջրի մակարդակի աստիճանական բարձրացման հետեւանքով,  նշել է Կարեն Բալայանը:

Ըստ նրա՝ դանդաղ ջրի տակ  անցնելու դեպքում եւս մեկ հանգամանք է պետք հաշվի առնել։ «Եթե մենաստանում մասունքներ են պահվել, ենթադրվում է, որ հոգեւորականները կջանային փրկել ամենաարժեքավորը, այլ վայր տեղափոխել։

Իսկ թե ուր՝ պատմությունը լռում է»։ Դրանք կարող էին թաղել, այլ մենաստանի հանձնել, անգամ՝ տեղափոխել Կիլիկիա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ