News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երեւանի քաղաքապետարանում, քիչ առաջ մեկնարկել է Երեւանի ավագանու հատուկ նիստը, որի ժամանակ երդվել է Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը (ֆոտոռեպորտաժ):

Ավագանու հատուկ նիստը բացել է Ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը: Դրանից հետո Տարոն Մարգարյանն արտասանել է երդմնակալության տեքստը, որն ի պահ է տրվել Երեւանի պատմության թանգարանում:

Այնուհետեւ Երեւանի պատմության թանգարանից բերվել է խորհրդանշական լանջաշղթան, որը Տարոն Մարգարյանին է հանձնել ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը:

Ավագանու հատուկ նիստը շարունակել է վարել Տարոն Մարգարյանը: Այս պահին ելույթ է ունենում Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Ավագանու հատուկ նիստին ներկա են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, օրենսդիր եւ գործադիր մարմինների մի շարք ներկայացուցիչներ:

Նորընտիր ավագանու 65 անդամներից ներկա են 59-ը: Բացակայում են «Բարեւ Երեւան» խմբակցության անդամները, իսկ ԲՀԿ խմբակցությունը ներկա է ողջ կազմով:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ