News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Փենսիլվանիա նահանգում բնակվող 45-ամյա Ջուլյա Քեփլսը ամսական 2 լիտր մարդկային արյուն է խմում` դա համարելով իր գեղեցկության եւ առողջության գրավականը: Նա այդպես է անում վերջին 30 տարիների ընթացքում: Երկու երեխաների մայրը եւ օրինակելի կինը պնդում է, որ այդպիսի տարօրինակ սովորություն է ձեռք բերել իր առաջին համբույրից հետո:

15-ամյա Քեփլսը առաջին անգամ զգացել է արյան համը` հանկարծակիորեն կծելով իր սիրեցյալին եւ նրան շատ է դուր եկել կարմիր հեղուկը: Առաջին սիրեցյալը փախել է նրանից:

Ամերիկուհու խոսքով` եթե երկար ժամանակ չի խմում այդ «ըմպելիքը», իրեն դժբախտ է զգում, իսկ իր գեղեցկությունը թոշնում է: Իր կարիքները բավարարելու համար Ջուլյան կապ է հաստատում այնպիսի մարդկանց հետ, ովքեր պատրաստ են իր համար արյուն հանձնել: Նա նաեւ արյուն է ձեռքբերում մասնագիտացված գաղտնի խանութներում:

Իր ամուսնու` Դոնալդ Լազարովիչի հետ նա կապվել է վամպիրների եւ մարդկային արյան նկատմամբ ունեցած համատեղ հետաքրքրության պատճառով: Վամպիրների մշակույթի սիրահարների ամուսնական արարողությունը տեղի է ունեցել իրենց նախասիրությանը համապատասխան. ամբողջ բնակարանով մեկ տեղադրված են եղել տոնական դագաղներ, իսկ ինտերիերը կահավորված է եղել գոթական ոճով: Այս մասին հայտնում է Life News:

Զույգի երեխաները` 11-ամյա Ալեքսեյը եւ 24-ամյա Արիելը տեղյակ են մոր սովորության մասին, սակայն դեմ չեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ