News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հունիսի 17-ին, ընդունել է հայ անվանի զորավար, Սարդարապատի ճակատամարտի հերոս Դանիել Բեկ-Փիրումյանի թոռ Յուրի Փիրումյանին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանը ողջունել է Յուրի Փիրումյանին իր նախնիների հողում` կարեւորելով հայրենիքի հետ ամուր կապերի պահպանման անհրաժեշտությունը: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել նրա հերոս պապին նվիրված աշխատությունը` այն պահանջված համարելով պատմական, քաղաքական եւ ռազմահայրենասիրական դաստիարակության տեսանկյուններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ