News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Գազպրոմ» ընկերության կենտրոնական գրասենյակում հունիսի 17-ին տեղի ունեցած` ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի եւ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսիյանի աշխատանքային հանդիպման ընթացքում Հայաստանի սպառողներին մատակարարվող ռուսական գազի գնագոյացման հարցեր են քննարկվել:  Այս մասին ասվում է «Գազպրոմի» պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Նշվում է նաեւ, որ կողմերը քննարկել են գազային ոլորտում  հայ-ռուսական համագործակցության զարգացման հիմնական հարցերը, այդ թվում` «Գազպրոմի» մասնակցությունը հանրապետության էներգետիկ ծրագրերին:

Հանդիպմանը խոսվել է նաեւ «ՀայՌուսգազարդ»  ընկերությունում «Գազպրոմի» մասնաբաժինը մինչեւ 100%-ի հասցնելու հնարավորության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ