News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բաժնետոմսերի վաճառքը բանակցային գործընթացի սցենարներից մեկն է: Եթե գործարքը ձեռնտու լինի Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին, ապա կիրագործվի: Ոչ ոք մեզ դա չի պարտադրում եւ չի պնդում, որպեսզի անպայման կատարվի: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, խորհրդարանում լրագրողներին ասել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ մեկնաբանելով «ՀայՌուսգազարդին» ՀՀ կառավարության 20 տոկոս բաժնետոմսերը վաճառելու մասին հրապարակումները:

Հարցին, թե ինչպես է որոշվելու պետության շահերի սահմանը, Մովսիսյանը պատասխանել է. «Չկա եզրագիծ, որը կարելի է սահման համարել: Գազամատակարարումը համալիր խնդիր է, միայն գազի սակագինը չէ: Մինչեւ ընթացիկ տարվա վերջ բանակցությունները կավարտվեն»:

Մովսիսյանը նաեւ նշեց, որ անգամ եթե ռուսական կողմը «ՀայՌուսգազարդի» 100 տոկոսանոց բաժնետեր դառնա, իրավիճակը չի փոխվի. «Համաձայն ՀՀ օրենսդրության՝ երկրում էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը լիցենզավորված է: Հետեւաբար, կարեւոր չէ՝ ով է բաժնետերը, քանի որ աշխատելու են Հայաստանի  տրամադրած լիցենզիայով»:

Իսկ հարցին, թե այդ դեպքում «Գազպրոմն» ինչու է ցանկանում «ՀայՌուսգազարդի» 100 տոկոսանոց բաժնետեր դառնալ, Մովսիսյանը հարցով պատասխանեց. «Իսկ ո՞վ ասաց, թե «Գազպրոմը» ցանկանում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ