News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում որակապես ու էականորեն փոխվել է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը բիզնեսում; Այդ մասին այսօր՝ հունիսի 21-ին հայտարարեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ ելույթ ունենալով Երեւանում  մեկնարկած 6-րդ ամենամյա «ԴիջիԹեք Բիզնես ֆորում»-ի բացման ժամանակ:

Նրա խոսքով՝ եթե 6 տարի առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրանքի 80%-ն էր արտահանվում, իսկ 20%-ը սպառվում էր ներքին շուկայում, ապա այսօր այդ հարաբերակցությունը դարձել է 60/40: Սա նշանակում է, որ հայկական բիզնեսը ավելի լրջորեն ու ավելի մեծ մասշտաբով է կիրառում տեխնոլոգիական գործիքներ:

Կ. Վարդանյանը նշեց, որ «ԴիջիԹեք Բիզնես ֆորում»-ին կմասնակցեն 62 կազմակերպություններ՝ 43 տեղական եւ 19 արտասահմանյան; Հյուրեր կան Սինգապուրից, Իտալիայից, Նիդեռլանդներից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից: Ֆորումի ընթացքում կլինի 48 գործարար ներկայացում, 5 պլենար նիստ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ