News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 18
Տեսնել լրահոսը

«ԴիջիԹեք Բիզնես ֆորումը» ցույց է տալիս Հայաստանի ուժը, հաջողությունները եւ կարողությունները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Այդ մասին այսօր՝ հունիսի 21-ին ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ելույթ ունենալով ամենամյա 6-րդ «ԴիջիԹեք Բիզնես ֆորումի» բացման ժամանակ: Դեսպանի խոսքով՝ ինքն արդեն երրորդ անգամ է մասնակցում «ԴիջիԹեք Բիզնես ֆորում»-ին, ու միշտ դա անում է ուրախությամբ:

Ջ. Հեֆերնը նշեց, որ ԱՄՆ-ը եւս դերակատարում ունի Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման հարցում, քանի որ ամերիկյան կազմակերպությունները սերտորեն աշխատում են հայ գործընկերների հետ, այդ թվում նաեւ Կալիֆորնիայի Սիլիկոնային հովտում: Դեսպանը կարեւորեց այն դասը, որ կառավարությունը լուրջ դերակատարում է ստանձնում մասնագետների պատրաստման հարցում, սակայն նաեւ հավելեց. «Ուզում ենք, որ ՏՏ ոլորտում կառավարությունը հեռու մնա, ցանկանում ենք աշխատել մեր գործընկերների հետ եւ կառավարությունը չհայտնվի մեր ճանապարհին»: Դրա համար, ըստ դեսպանի, պետք է ստեղծել բարենպաստ միջավայր, հատկապես սկսնակ ձեռնարկությունների, փոքր ու միջին բիզնեսի համար: Սկսնակ ձեռնարկությունների (ստարտ-ափ) ու վենչուրային կապիտալի զարգացման, ու ընդհանրապես՝ ՏՏ ոլորտում մասնագիտանալու համար ԱՄՆ դեսպանը խորհուրդ տվեց հատկապես ուսումնասիրել Սինգապուրի փորձը՝ նշելով, որ դրա մասին պրեզենտացիա է լինելու նաեւ ֆորումի ժամանակ:

Ջ. Հեֆերնը ուշադրություն հրավիրեց նաեւ մտավոր սեփականության իրավունքի հարցերին, ասելով, որ ՏՏ-ն ամենանորարար եւ ամենաստեղծագործ ոլորտն է, եւ շատ կարեւոր է գիտակցել ու խթանել մտավոր սեփականության ստանդարտների կիրառումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Partner news