News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու ձին պատմության մեջ առաջին անգամ հաղթել  է Royal Ascot ձիարշավում: Էսթիմեյթ անունով չորս տարեկան նժույգն առաջինն է, որ հաղթանակ է պարգեւում միապետին:

Էսթիմեյթն առաջինն է հաղթահարել երկուսուկես մղոնանոց տարածությունը՝ հետեւում թողնելով երկու գլխավոր մրցակիցներին՝ Սիմենոնին եւ Թոփ Թրիփին:

Էսթիմեյթի մարզիչը հայտարարել է, որ մեծ պատիվ էր նորին գերազանցության համար հաղթանակն ապահովելը, գրում է lenta.ru-ն:

Թագուհուն շնորհավորել են հարազատները, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը: Թագուհուն մրցանակը հանձնել է նրա որդիներից մեկը՝ արքայազն Էնդրյուն:

Եղիսաբեթը  Royal Ascot այցելում է ամեն տարի՝  1945թ.-ից սկսած: Նա ձիասպորտի մեծ սիրահար է եւ միայն վերջին տարիներին է բժիշկների պահանջով դադարեցրել ձիավարելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ