News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կառավարության առջեւ մի շարք խնդիրներ է դնում: Այդ մասին այսօր՝ հունիսի 21-ին Երեւանում  6-րդ ամենամյա «ԴիջիԹեք Բիզնես ֆորումը»-ի բացման խոսքում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Առաջին խնդիրը կադրերի պատրաստումն է: ՏՏ-ն ունի տարեկան 15-20% աճ ու բուհերի առջեւ տարեկան առնվազն 1000 մասնագետի պահանջ է դնում: Մրցակցությունը ոլորտում ուժեղանում է հենց բարձր որակի կադրերի ներգրավման տեսակետից: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է կրթության ոլորտում առաջնահերթություն տալ ՏՏ-ին, օրինակ՝ պետպատվերի ընդլայնման միջոցով:

Երկրորդ՝ էլեկտրոնային կառավարության ներդրում, ինչը լուրջ խթան է ՏՏ ոլորտի զարգացման համար: Արդեն իրականացվել են մի շարք քայլեր, որոնք տվել են դրական արդյունքներ: Մասնավորապես՝  ձեռնարկությունների պետական ռեգիստր, որտեղ ՏՏ-ի լայնածավալ ներդրումը հնարավորություն է տվել էապես կրճատել կոռուպցիոն ռիսկերը, 15 րոպեում գրանցել ընկերություն՝ առանց տանից դուրս գալու: Մյուսը պետական կադաստրի համակարգն է՝ քարտեզների թվայնացում, մեկ պատուհանի սկզբունքով ծառայությունների մատուցում; Ըստ Տ. Սարգսյանի՝ այստեղ եւս քաղաքացիների ճնշող մեծամասնության համար տեսանելի են արմատական դրական հետեւանքները:

Երրորդ ուղղությունը հարկային եւ մաքսային վարչարարությունն է, որտեղ նվազեցվել են հարկային հաշվետվություն ներկայացնողների շփումները հարկային աշխատողների հետ, համակարգը դարձել է թափանցիկ եւ վերահսկելի: վարչապետը տեղեկացրեց, որ 7500 Հսկիչ դրամարկղային մեքենաներ են ներմուծվել Հայաստան, որոնք աչքի են ընկնում բացառիկ արտադրողականությամբ, բազմաֆունկցիոնալ են՝ դրանցով կարելի է իրականացնել հաշվառում, քարտային վճարումներ, հաշվետվություներ ներկայացնել, հսկողական աշխատանքր կատարել: Դրանք առաջին հերթին կտրամադրվեն խոշոր բիզնեսին, իսկ 2014 թ. հունվարի 1-ից՝ մոտ 60 հազ. փոքր ու միջին ձեռնարկություններ կօգտվեն դրանցից;

Տ. Սարգսյանը կարեւորեց նաեւ պետություն-մասնավոր համագործակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ