News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր՝  հունիսի 21-ին, Օդեսայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 28-րդ հանդիպումը, որի ժամանակ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վեց ամիս ժամկետով՝ մինչեւ ս.թ. դեկտեմբերի 31-ը, ստանձնել է կազմակերպության նախագահությունը։ 

Նախարարական հանդիպմանն իր ելույթում ՀՀ արտաքին գործերի նախարարը նշել է, որ ՍԾՏՀ կազմակերպությունը թեւակոխում է իր գործունեության 22-րդ տարին` տնտեսական համագործակցության նոր օրակարգով:

Նախարար Նալբանդյանն արձանագրել է, որ Հայաստանն ակտիվ քայլեր է իրականացնում կազմակերպության նոր օրակարգը կյանքի կոչելու եւ տարածաշրջանում փոխշահավետ համագործակցությունը խթանելու ուղղությամբ:

Հայաստանը նախաձեռնել է տարածաշրջանային տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար կարեւոր նշանակություն ունեցող «Տեխնոլոգիաների հաղորդակցման համացանց» ստեղծելու վերաբերյալ  հայկական նախագծի երկրորդ փուլը: Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ՍԾՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ինկուբատորների ասոցիացիա հիմնադրելու ուղղությամբ:

ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահության ընթացքում Երեւանում կկազմակերպվի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում` DigiTec 2013 ամենամյա ցուցահանդեսին զուգահեռ:

Անդրադառնալով ՍԾՏՀ արդյունավետության բարձրացման հարցին՝ Հայաստանի արտգործնախարարը առանձնացրեց ՍԾՏՀ շրջանակներում ընդունված փաստաթղթերի դրույթների պատշաճ կատարումը, ինչպես նաեւ կազմակերպության աշխատանքային խմբերի օրակարգերի արդիականացման անհրաժեշտությունը:  Նախարարը կարեւորել է միջազգային կազմակերպությունների, ՍԾՏՀ հարակից մարմինների, դիտորդների եւ բնագավառային երկխոսության գործընկերների հետ համագործակցության զարգացման, կազմակերպության քարտուղարության բարեփոխումների  եւ հավասար ներկայացվածության սկզբունքի կիրառման անհրաժեշտությունը:

Հանդիպման արդյունքում ՍԾՏՀ արտգործնախարարների կողմից ընդունվել են կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք որոշումներ:

Ստանձնելով ՍԾՏՀ նախագահությունը՝ նախարարը Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանը կարեւորում է սեւծովյան տարածաշրջանում տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ հավելյալ ջանքերի ներդրումը, կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացումը եւ միջազգային բեմահարթակում նրա հեղինակության ամրապնդումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ