News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այս տարվա փետրվարից Երեւանում գործում է օնլայն տաքսի ծառայություն: Այդ մասին NEWS.am-ին ասաց «Online-Taxi.am» կազմակերպության նեերկայացուցիչ Դավիթ Տեր-Ոսկանյանը, ով ներկայացնում էր ծառայությունը «ԴիջիԹեք Բիզնես ֆորում»-ում:

Ընկերությունը ներկայացնում էր ավտոմատացված համակարգ, որը թույլ է տալիս տրանսպորտի ոլորտում ավտոմատացնել դիսպետչերական եւ կազմակերպչական բոլոր փուլերը: Online-taxi.am կայքի միջոցով կարելի է պատվիրել ցանկացած մեքենա՝ մարդատար, բեռնատար, միկրոավտոբուս, էվակուատոր: Կայքում հնարավոր է նաեւ միանգամից հաշվարկել ուղեւորության գինը: Ընդ որում՝ տաքսի ծառայությունն արժե 1 կմ համար 100 դրամ, ինչպես մյուս բոլոր ծառայություններում: Մեկ այլ առավելությունն այն է, որ կարելիէ վճարել անկանխիկ: Յուրաքանչյոր պատվերից հետո հաճախորդը հնարավորություն է ստանում գնահատել վարորդի աշխատանքը, ու եթե վարորդը «անբավարար» է ստանում, ապա այլեւս տվյալ ուղեւորին չի սպասարկում:

Օնլայն-տաքսի ծառայությունն առայժմ աշխատում է բացառապես անհատ վարորդների հետ: Դ. Տեր-Ոսկանյանն ասում է, որ հաճույքով կաշխատեին սերվիսների հետ, սակայն սերվիսներն համագործակցության առումով իներտ են:

Ընկերությունն իր համակարգում 80 մեքենա ունի գրանցած, սակայն նախատեսում է 1-1,5 տարում դրանց թիվը Երեւանում հասցնել 500-ի, որպեսզի Երեւանի ցանկացած վայրում մեքենան հասցնեն 3-4 րոպեում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ