News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում հարցվածների 61%-ը նշել է, որ դրական է վերաբերում Եվրասիական մաքսային միությանը անդամակցելուն, 26 տոկոսը նշել է, որ անտարբեր է, իսկ 4%-ը բացասաբար է վերաբերել: Այդ մասին այսօր` հունիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը: Հարցումն իրականացվել է «Եվրասիական զարգացման բանկի» պատվերով: Նշենք, որ սույն բանկը Եվրասիական տնտեսական միության (ԵվրԱզԷս) կառույցներից մեկն է:

Համեմատության համար` Վրաստանում հարցվածների միայն 30 %-ն է դրական վերաբերել Եվրասիական մաքսային միությանն անդամակցելուն:

Հարցումն անցկացվել է 2012 թ.` նախկին Խորհրդային Միության պետություններում` 13 հազ. մարդու միջեւ:

Հարցաշարում ներառվել են նաեւ այլ հարցեր. ո՞ր երկրի ապրանքներն եք հիմնականում գնում, որտե՞ղ եք նախընտրում ապրել, որտե՞ղ եք ցանկանում ներդրումներ ունենալ, որտե՞ղ եք ուզում հանգստանալ, ո՞ր երկրի մշակույթն է հետաքրքիր, ո՞ր երկիկրն է ընկեր կամ թշնամի:

Հայաստանցիների 46 %-ը նշել է որ կուզենար ներդրումներ անել Ռուսաստանում, 36 %-ը՝ եվրոպական երկրներում:

Հարցմանը մասնակցած հայաստանցիների 41 տոկոսը նշել է, որ կուզենար սովորել եվրոպական երկրներում, 18 տոկոսը՝ Ռուսաստանում:

Հայաստանում հարցվածների 90 տոկոսը բարեկամ երկիր համարում է Ռուսաստանը, իսկ 94%-ը` թշնամի երկիր համարում է Ադրբեջանը: Հարցվածների 88 տոկոսը ռազմական դաշնակից համարում է Ռուսաստանին:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ