News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

350 մտավորականներ բաց նամակ են հղել Հայաստանի եւ ԼՂՀ նախագահներին, ինչպես նաեւ Գարեգին Բ-ին, որտեղ ահազանգում են, որ Գանձասարի վանական համալիրի պատմական պարիսպը ոչնչացվում է:

Բաց նամակում ասվում է.

«2011 թ. ամռանը, ռուսաստանաբնակ Լեւոն Հայրապետյանը ձեռնարկեց Գանձասարի վանքային համալիրի պարիսպների սալիկապատման աշխատանքները, որն առաջացրեց մասնագիտական եւ հանրային վրդովմունք, բարձրացավ քննադատական մեծ ալիք` Հայաստանում եւ Արցախում: Հայաստանի եւ Արցախի համապատասխան իրավասու մարմիններում, մասնագիտական ու հասարակական կազմակերպություններում քննարկումների արդյունքում դադարեցվեց սալիկապատումը:

Սակայն, ակնհայտորեն տեսանելի է դառնում, որ երեսպատման աշխատանքները կատարող մեծահարուստը, հավանաբար ձեռք բերելով ՀՀ եւ ԼՂՀ պետական ու հոգեւոր առանձին այրերի ներքին համաձայնությունները (ինչպես 2011 թ. ամռանը, առանց որի չէր կարող սալիկապատում իրականացվեր), 2012 թ. դեկտեմբերին, նորից սկսել է պատմական պարիսպների պատմության ոչնչացումը` սալիկապատման-ձեւափոխման միջոցով մերօրյա բիզնես-օբյեկտի ցանկապատ դարձնելու աշխատանքները:

Այդ դեպքում` բնականաբար, սալիկապատված պարիսպը արդեն կդիտվի ոչ թե 13-րդ (կամ ավելի վաղ) դարի պատմական հուշարձան` կառուցված Արցախի գահակալ Հասան Ջալալ Դոլայի (կամ նրա նախապապերի, որը հաստատվում է պատմա-գիտական հիմնավորումներով եւ ունի իր խորհուրդն ու պատմական նշանակությունը) կողմից, այլ 21-րդ դարի ցանկապատ` «կառուցված» Լեւոն Հայրապետյանի կողմից: Իսկ դա արդեն, պատմության կեղծում է, որի ճշտությունը ստուգել ցանկացողը (անհատ, զբոսաշրջիկ, պատմաբան, ուսումնասիրող գիտնական, տեղական կամ միջազգային կազմակերպության ներկայացուցիչ եւ այլք) չի կարողանա պարսպի պատերից հանել երեսպատած քարերը` տեսնելու կամ ուսումնասիրելու համար նրա տակ խնամքով թաքցրած հնադարյա պատը:

Ինչո՞ւ օրենքով սահմանված կարգով չի արգելվում սալիկապատումը… Ինչո՞ւ միջոցներ չեն կիրառվում Գանձասարի վանքային համալիրի պատմությունը ոչնչացնող ձեռնարկումների դեմ…

Այս հարցերին որեւէ արդարացնող պատասխան լինել չի կարող, որքան էլ որ այն ունենա նույնիսկ արհեստական հորինվածքներին բնորոշ հարմարավետություն : Վերը նշված պետական այրերը, ղեկավարությունը եւ հոգեւոր առաջնորդները` ովքեր նպաստել են, կամ չեն խոչնդոտել իրականացվող «բարեգործությանը», գիտե՞ն արդյոք, որ Գանձասարի վանքային համալիրը մեկ ամբողջական հուշարձան է իր պատմական պարսպի յուրաքանչյուր քարի իմաստով ու արժեքով, որ խոսքը վերաբերվում է համաշխարհային ճանաչում ունեցող պատմա-ճարտարապետական հուշարձանին, որի մասին`

- Փարիզի Սորբոնի համալսարանի բյուզանդական ճարտարապետության պրոֆեսոր Շ. Դիլը հայ ժողովրդի ճարտարապետական արվեստի գործերից համաշխարհային մշակույթի գանձարանը մտած ամենաուշագրավ երեւույթ է համարել Գանձասարի վանքային համալիրը` նրան հատկացնելով երրորդ տեղը (1-ին` Աղթամարի եկեղեցի, 2-րդ` Էջմիածնի Հռիփսիմեի տաճար, 4-րդ`Հաղբատի վանքի համալիր, 5-րդ` Անիի մայր եկեղեցի):

- Ռուս գիտնական Ա. Յակոբսոնը գրել է, որ Գանձասարը որպես կոթող, «հայ ճարտարապետության մարգարիտն է , հայկական ճարտարապետության ու կոթողային քանդակագործության եզակի հուշարձանը», մի ստեղծագործություն, որը պետք է համարել «13-րդ դարի հայ ճարտարապետության հանրագիտարանը»: «Գանձասարը ոչ միայն ինքնատիպ է ու իր կատարելության մեջ ինքնուրույն, այլեւ բացառիկ է. մենք չենք կարող ցույց տալ ուրիշ մի այդպիսի հուշարձան Հայաստանի հողի վրա» – գրում է Յակոբսոնը:

Հստակորեն հայտարարում ենք, որ`

- Գանձասարի եկեղեցական համալիրի շրջապարսպի 1980-ական թվականներին կառուցված լինելու բոլոր խոսակցություններն ու «վկայությունները» երեսպատումը ձեռնարկողների կողմից հորինված են եւ չեն համապատասխանում իրականությանը. կան ֆոտոարխիվային բազմաթիվ նյութեր, 13-20-րդ դարերի հայ եւ օտարազգի պատմիչների, ճարտարապետների ու մասնագետների վկայություններ: Ըստ այդ վկայությունների, շրջապարիսպն ունի ընդամենը երեք մուտք, իսկ նրա հյուսիսային ու հյուսիս-արեւելյան պատը պատմության մեջ հայտնի ութ սենյակների ետնապատն է մինչեւ այժմ:

- 1995-2010 թվականների ընթացքում շրջապարսպի կատարված վերանորոգումները ներկայացվում են աղավաղված, ոչ հստակ ու անտրամաբանական տվյալներով` կայքերում եւ հարցազրույցներում վերանորոգման ժամանակը հայտարարելով տարբեր տարեթվերով: Անգամ կարծիք է արտահայտվում, որ այդ 15 տարվա ժամանակաընթացքում վերանորոգվել է մի քանի անգամ, որը նույնիսկ եթե ճիշտ լիներ, ապա դա խոսում է անգրագետ, անորակ, ոչ մասնագիտական վերանորոգման մասին, որն իրականացրել եւ իրականացնում են նույն անձերը: Իսկ այս մոտեցումները ցույց են տալիս, որ պարսպի ճակատագրին վտանգ է սպառնում եւ հետապնդում է կասկածելի նպատակներ:

- 1989 թ. մասնագետ-ճարտարապետների կողմից կատարվել է Գանձասարի ամբողջական համալիրի մանրակրկիտ ուսումնասիրություններ եւ չափագրում, կազմվել է վերանորոգման նախագիծ: Սակայն, արցախյան պատերազմից հետո կատարված «վերանորոգման» աշխատանքները չեն համապատասխանում նախագծին: Համալիրում իրականացվել են գործողություններ եւ նոր կառույցներ, որոնք նույնիսկ ժխտում են հայկական եկեղեցական ճարտարապետության գաղափարներն ու նորմերը, որոնցով խաթարվել է համալիրի վեհությունն ու խորհուրդը:

- Քանդելով գերեզմանները, տեղում ճեմարանի անվան տակ կառուցվել է կասկածելի նպատակ հետապնդող շենք, որն առայժմ ստացել է «ճամբարական» անունը, ինչը եւս անթույլատրելի է սրբավայրի համար: Նման երեւույթներով ոչ միայն չի հարգվում, այլեւ ավելին` անարգվում է Գանձասարի դարեր շարունակ որպես սրբավայր լինելու եւ պահպանվելու իմաստն ու գաղափարը, որին նվիրվել են Արցախի հոգեւոր ու աշխարհիկ տերերը, նրանց ժառանգները, եւ որի մասին վկայում են պատմիչները:

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ եւ ԼՂՀ օրենքների 30-րդ հոդվածի պահանջը չի թույլատրում Գանձասարի պարսպի երեսպատում կամ հուշարձանի նախնական, պատմականորեն կառուցված ու ձեւավորված կերպարի որեւէ փոփոխություն: Աշխարհում ոչ մի տեղ ոչ մի պատմամշակութային հուշարձան չի սալապատվում: Եվ, անթույլատրելի է Գանձասարի պարսպի երեսպատումն ընդհանրապես, մանավանդ, որ երեսպատումով պատ չեն ամրացնում, ինչպես ներկայացնում են պատմական հուշարձանի մասնագիտական վերանորոգումից բացարձակապես անտեղյակները: Ընդհակառակ` երեսպատումով պատն ավելի է ծանրանում ու ավելի վնասվում:

Սակայն, իրագործվել է պարսպի հյուսիս-արեւմտյան պատի մի մասի երեսպատումը սրբատաշ քարե սալիկներով, որը չի համապատասխանում միջնադարյան հայկական ճարտարապետությանը, դրանով խաթարվել է համալիրի պատմա-մշակութային արժեքն ու նշանակությունը, խեղվել է հուշարձանի հնադարյա տեսքը: Այն հակասում է պատմականությանը, հուշարձանների վերականգնման եւ վերանորոգման միջազգային չափորոշիչներին` զրկելով հուշարձանը համաշխարհային արժեքների ցանկում ներկայացնելու իրավունքից:

Ստիպված ենք մեծարգո Նախագահներին եւ Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոսին ներկայացնելու պատմականորեն հաստատուն այն փաստը, որ ամբողջ ութ դարից (կամ 800 տարուց) ավելի կյանք ապրած Գանձասարի ամբողջական համալիրը անխաթար պահպանվել է բոլոր թշնամիներից (մոնղոլ-թաթարներ, թուրքմեններ, թուրքեր, պարսիկներ … ), ինչպես եւ` թուրքական Ադրբեջանի իշխանություններից:

Մեծարգո Նախագահ պարոն Սարգսյան.

Վեհափառ Տեր.

Մեծարգո Նախագահ պարոն Սահակյան.

Վերը նշվածը համարելով պետական-ազգային նշանակության հիմնահարց, նրա լուծումը մեր պետության սահմաններում, ակնկալում ենք միայն Ձեր գործուն միջամտության պարագայում` այլ ելք չգտնելով:

Յուրաքանչյուրս` որպես հայ, պարտավոր ենք անձնազոհաբար պաշտպանելու մեր` համաշխարհային նշանակության Հայոց ազգային արժեքները, մեր հոգեւոր սրբությունները, որոնք ուղղակիորեն կապված են երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության խնդիրների հետ:

Ինչպես ընդունված է աշխարհում, պատմամշակութային հուշարձանը պետք է պահպանվի այնպես, ինչպես իր տեսքով հասել է մեզ, իսկ մենք էլ` պարտքի գիտակցումով այն պետք է մեր սերունդներին հանձնենք իր պատմական տեսքով:

Խնդրում ենք.

  1. Կարեւորելով, որ պարսպի երեսպատման աշխատանքներն ու նրա ժամանակ առ ժամանակ դադարեցումը դիտվում են որպես փուլային տարբերակով երեսպատումն իրականացնելուն միտված ձեւ, անհապաղ միջոցներ ձեռնարկել` օրենքով սահմանված կարգով կտրականապես արգելել համալիրի պարսպի երեսպատումը, սահմանելով վերահսկողություն եւ պատասխանատվություն` այն չշարունակելու համար:
  2. 2. Ձեր գործուն միջամտությամբ պարտավորեցնել կառավարությանը (կառավարություններին)` անմիջապես հրավիրելու մասնագետ հնագետների, գեոֆիզիկների, սեյսմոլոգների, վերականգնող ճարտարապետների ու շինարարների, պատմաբանների, հուշարձանագետների ու մասնագիտորեն կազմակերպելու եւ սկսելու շրջապարսպի երեսպատված մասի սրբատաշ քարե սալիկների հեռացման աշխատանքները` ապահովելով մասնագիտական խիստ հսկողություն, որից հետո` վերացնել համալիրում գոյություն ունեցող թերությունները, կատարել վերանորոգման ենթակա աշխատանքներ եւ հուշարձանին վերադարձնել իր պատմականորեն անաղարտ տեսքն ու խորհուրդը` որպես Հայոց պատմական-ազգային-հոգեւոր արժեք:

Սպասում ենք սույն գրության պատասխանին:

Հարգանքով`

1. Մկրտիչ Մինասյան- ՀՀ վաստակավոր ճարտարապետ

2. Ալեքսանդր Բադալյան- ճարտարապետ, ՀՀ Նախագահի մրցանակակիր

3. Սաշուր Քալաշյան- ՀՀ վաստակավոր ճարտարապետ

4. Սարգիս Գուրզադյան- ՀՀ վաստակավոր ճարտարապետ

5. Բորիս Քոչարյան- Ճարտարապետ

6. Ռուզաննա Մամյան- ճարտարապետ

7. Գուրգեն Մուշեղյան- ճարտարապետ, պրոֆեսոր

8. Ռոբերտ Այդինյան- ճարտարապետ

9. Աշոտ Կանայան – ճարտարապետ, պրոֆեսոր

10. Արտյոմ Գրիգորյան- ճարտարապետ, պրոֆեսոր

11. Ալբերտ Հայրապետյան- ճարտարագետ, ՀՀ մրցանակի դափնեկիր

12. Տիգրան Բարսեղյան – ճարտարապետ, պրոֆեսոր

13. Սարգիս Սարդարյան – ճարտարապետ, ՀՀ մրցանակի դափնեկիր

14. Վահրամ Մխչյան – Ճարտարապետ

15. Կարեն Ռաշիդյան – ճարտարապետ

16. Դավիթ Քերթմենջյան – ճարտարապետ, դոկտոր, պրոֆեսոր

17. Հարություն Չիլինգարյան – ճարտարապետ

18. Սամվել Շահինյան – ճարտարապետության թեկնածու

19. Հայկ Այվազյան – ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր

20. Սարգիս Թովմասյան – ճարտարապետության թեկնածու

21. Աշոտ Արշակյան – ճարտարապետ

22. Դավիթ Ստեփանյան – ճարտարապետ

23. Գալուստ Աշչյան – ճարտարապետ

24. Էրիկ Օհանյան – ճարտարապետ

25. Ասլան Մխիթարյան -ՀՀ վաստակավոր ճարտարապետ

26. Աշոտ Ալեքսանյան – ՀՀ վաստակավոր ճարտարապետ

27. Արմինե Հայրապետյան- հնագետ

28. Նորա Ենգիբարյան – հնագետ

29. Վալերի Խաչատրյան – հնագետ, սեպագիր շրջանի մասնագետ

30. Իրենա Քալանթարյան – հնագետ, ՀԱԻ գիտաշխատող

31. Ժորես Խաչատրյան – հնագետ, պատմական գիտությունների թեկնածու

32. Ռուբեն Բադալյան- հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, ՀԱԻ վաղ հնագիտության բաժնի վարիչ

33. Ինեսա Կարապետյան – հնագետ, պատմական գիտությունների թեկնածու

34. Աշխեն Ջալֆալակյան – հնագետ-պատմաբան

35. Միքայել Հարությունյան - հնագետ-պատմաբան 36. Վահան Տեր-Ղազարյան – հնագետ, գրող-հրապարակախոս

37. Լեւոն Պետրոսյան -հնագետ, պատմական գիտությունների թեկնածու

38. Բորիս Գասպարյան – հնագետ, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ գիտաշխատող

39. Նակոտո Արիմուրա- հնագետ, պրոֆեսոր (Ճապոնիա, Կանազավայի համալսարան)

40. Հենրիկ Սվազյան – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

41. Մհեր Կարապետյան – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

42. Հրանտ Աբրահամյան – պատմական գիտությունների դոկտոր

43. Բաբկեն Վարդանյան – պատմաբան, գիտությունների թեկնածու 44. Հովիկ Գրիգորյան – պատմաբան, գիտությունների թեկնածու, դոցենտ

45. Վահագն Հակոբյան – պատմաբան, գիտությունների թեկնածու

46. Սոնա Մելքոնյան – պատմաբան

47. Սուրեն Շաքարյան – պատմաբան

48. Հարություն Խուդանյան -պատմաբան

49. Գեորգ Տեր-Վարդանեան- պատմաբան

50. Էդվարդ Բաղդասարյան- պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր

51. Արփենիկ Ղազարոսյան – պատմաբան, գիտությունների թեկնածու

52. Տիգրան Գեւորգյան – պատմաբան

53. Հայկ Գրիգորյան – պատմաբան

54. Վրեժ Վարդանյան – պատմաբան, գիտությունների դոկտոր

55. Աշոտ Մանուչարյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

56. Էռնա Շիրինյան – ԵՊՀ Աստվածաբանության պրոֆեսոր

57. Վիգեն Մարտիրոսյան – ԵՊՀ Աստվածաբանության ֆակ.-ի դասախոս

58. Լիդա Սահակյան – ԵՊՀ Աստվածաբանության ֆակ.-ի դասախոս

59. Լիլիթ Պողոսյան- ԵՊՀ Աստվածաբանության ֆակ.-ի դասախոս

60. Արշակ Բալյան – ԵՊՀ Աստվվածաբանական ֆակ.-ի դոցենտ

61. Լուսինե Թումանյան- աստվածաբան, Մատենադարանի գիտաշխատող

62. Հակոբ Քյոսեյան – աստվածաբան-հայագետ, փիլ. գիտությունների դոկտոր, Մատենադարանի ավագ գիտաշխատող

63. Նոննա Սարգսյան – աստվածաբան

64. Նարինե Վարդանյան – աստվածաբան

65. Գառնիկ Հարությունյան – աստվածաբան

66. Արմինե Մելքոնյան – աստվածաբան

67. Աննա Օհանջանյան – ստվածաբան, պատմական գիտությունների թեկնածու

68. Անահիտ Ավագյան – ստվածաբան

69. Հասմիկ Աբրահամյան – աստվածաբան, ազգագրագետ

70. Վարդան Խաչատրյան – կրոնագետ

71. Արա Աթայան – արվեստաբան, ԵՊՀ դասախոս

72. Սեդրակ Սեդրակյան – «Ուրարտու» համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր

73. Արմեն Մազմանյան – ԵԹԿՊԻ ռեկտոր

74. Սուսաննա Կարախանյան – ԵԳՊԱ պրոռեկտոր, դոկտոր

75. Կարեն Աղամյան – ՀՀ Նկարիչների միության նախագահ, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

76. Աշոտ Հարությունյան – նկարիչ-գրաֆիկ, ԵԳՊԱ դասախխոս, դոցենտ

77. Տիգրանուհի Աղասյան – նկարիչ-գրաֆիկ, ԵԳՊԱ դասախոս

78. Աբրահամ Սահակյան – նկարիչ, ԵԳՊԱ պրոֆեսոր

79. Արա Բաղդասարյան – նկարիչ, ԵԳՊԱ պրոֆեսոր

80. Կարինե Գեւորգյան -նկարչուհի, ԵՊԳԱ դասախոս

81. Հովհաննես Մալխասյան – նկարիչ, ԵԳՊԱ դասախոս, դոցենտ

82. Հրանտ Հարությունյան – նկարիչ, ԵԳՊԱ դասախոս

83. Վարդան Պողոսյան – նկարիչ, ԵԳՊԱ դասախոս

84. Էդիկ Վարդանյան – նկարիչ, պրոֆեսոր, ԵԳՊ ակադեմիայի դեկան

85. Արսեն Ղազարյան -նկարիչ

86. Ժորա Հայրապետյան -գեղանկարիչ, ԵԳՊ ակադեմիայի պրոֆեսոր

87. Դավիթ Սեդրակյան – գեղանկարիչ, ԵԳՊԱ դասախոս 88. Հայկ Աղաբեկյան – գեղանկարիչ, ԵԳՊԱ դասախոս, պրոֆեսոր

89. Սամվել Մարտիրոսյան- գեղանկարիչ, պրոֆեսոր

90. Գարեգին Դավթյան- քանդակագործ, պրոֆեսոր

91. Գագիկ Ղազարյան – քանդակագործ, ԵԳՊԱ գծանկարի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ՀՆՄ քարտուղար

92. Լեւոն Անանյան – ՀԳՄ նախագահ

93. Հենրիկ Էդոյան – գրող, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

94. Հակոբ Մովսես – գրող, թարգմանիչ

95. Ռոմիկ Սարդարյան – գրող, հրապարակախոս, ՀԳՄ հրատարակչության գլխավոր խմբագիր

96. Ռուբեն Հովսեփյան – գրող-հրապարակախոս

97. Նորայր Ադալյան- գրող

98. Ֆելիքս Մելոյան – գրականագետ

99. Կարինե Խոդիկյան- դրամատուրգ

100. Սամվել Կոսյան – դրամատուրգ, բանաստեղծ

101. Բագրատ Ալեքյան – բանաստեղծ

102. Անահիտ Դանիելյան – բանաստեղծուհի

103. Խաչիկ Մանուկյան- բանաստեղծ

104. Ալբերտ Հովհաննիսյան – բանաստեղծ, իրավաբան

105. Սարգիս Կարեյան – բանաստեղծ-տեսաբան

106. Ռուբեն Արեւշատյան – մշակութաբան

107. Սերգեյ Առաքելյան – ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

108. Արեւշատ Ավագյան-_ Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ

109. Արփեն Մովսիսյան – ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

110. Հովիկ Մինասյան- ԵԹԿՊԻ պրոռեկտոր

111. Երվանդ Ղազանչյան – բեմադրիչ

112. Վալերի Թումասյան – թատերագետ

113. Տիգրանուհի Տեր-Մարկոսյան – դերասանուհի

114. Անդրանիկ Հարությունյան – դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

115. Ռազմիկ Խոսրոեւ – դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ

116. Վեներա Թարզյան – դերասանուհի

117. Եվգենիա Մկրտումյան-դերասանուհի

118. Կարեն Ջանիբեկյան- դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ

119. Լորենց Առուշանյան- դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ

120. Հասմիկ Տեր-Կարապետյան- դերասանուհի

121. Շաքե Չինգյոզյան- դերասանուհի

122. Ժասմեն Ասրյան- դերասանուհի, ազգային-հասարակական գործիչ

123. Հակոբ Ղազանչյան- ՀԹԳՄ նախագահ

124. Ստեփան Դավթյան – Գ. Սունդուկյանի անվ. Թատրոնի տնօրեն

125. Տիգրան Գասպարյան – ռեժիսոր (բեմադրիչ)

126. Գոհար Հարությունյան – ռեժիսոր

127. Տիգրան Թամամյան – ռեժիսոր

128. Տիգրան Խզմալյան – կինոռեժիսոր

129. Գառնիկ Սեյրանյան – ռեժիսոր

130. Մհեր Նավոյան – երաժշտագետ

131. Մարգարիտ Սարգսյան – երաժշտագետ

132. Զավեն Թագակչյան – երաժշտագետ-բանահավաք, գիտությունների թեկնածու

133. Արփի Վարդումյան – երաժշտագետ

134. Կարինե Խուդաբաշյան- երաժշտագետ-տեսաբան

135. Ժասմենա Մեհրաբյան- երաժշտագետ-տեսաբան

136. Վարդան Բալյան – երաժիշտ

137. Ստեփան Բաբաթորոսյան -կոմպոզիտոր

138. Վարդան Հակոբյան – դիրիժոր

139. Վահե Հայրապետյան-կոմպոզիտոր

140. Նազենի Ղարիբյան -արվեստաբան. գիտությունների դոկտոր

141. Էդդա Վարդանյան- արվեստագետ- գիտությունների թեկնածու 142. Գագիկ Կարապետյան – դրամատուրգ

143. Սեդրակ Վելիկոդնի – բեմադրող նկարիչ

144. Վանո Դադոյան – արվեստի գործիչ

145. Լալա Մնեյան -ՀՀ ժողովրդական վարպետ

146. Մարիամ Վարդանյան- արվեստաբան

147. Սիրանույշ Բեգլարյան -արվեստաբան

148. Լեւոն Լաճիկյան – գեղագետ

149. Լաուրա Սուքիասյան – մշակութաբան

150. Ամալյա Դիլանյան – մշակութաբան

151. Էսթեր Խեմչյան – բանագետ

152. Մարինե Խեմչյան – բանագետ

153. Գոհար Հակոբյան – լրագրող

154. Անուշավան Տեր-Գաբրիելյան – լրագրող

155. Մովսես Խեչո – լրագրող, թարգմանիչ,

156. Բորիկ Ղազարյան – լրագրող, հրապարակախոս

157. Արմենակ Ղազինյան – լրագրող

158. Նիկոլայ Շահնազարյան – բանասեր, լրագրող

159. Տաթեւիկ Մանուկյան -բանասեր

160. Քնար Հարությունյան – բանասեր

161. Տաթեւիկ Ստեփանյան – բանասեր

162. Փիրուզա Հայրապետյան – բանասեր

163. Թամարա Մինասյան – բանասեր

164. Սեդա Քուփելյան – բանասեր

165. Գայանե Հարությունյան – բանասեր

166. Վերժինե Սվազլյան – բանասիրական գիտությունների դոկտոր ժողովրդագետ

167. Հակոբ Պետրոսյան – բանասիրական գիտությունների թեկնածու

168. Աբգար Ափինյան – Երեւանի Գրողների միության նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

169. Անահիտ Հարությունյան – թարգմանիչ, դասախոս

170. Սյուզան Սիմոնյան – թարգմանիչ

171. Ժաննա Մաթեւոսյան – գրադարանավար

172. Լարիսա Խաչատրյան – գրադարանավար

173. Վրույր Վարդանյան – տնտեսագետ, գիտությունների թեկնածու

174. Ռուբեն Ազարյան – ֆիզիկոս

175. Գեւորգ Մարգարյյան – երկրաբան, գիտությունների թեկնածու

176. Անահիտ Ապանյան – տնտեսագետ

177. Իրինա Գալստյան – իրավագետ, պրոֆեսոր

178. Մհեր Արշակյան – իրավաբան

179. Սամվել Մանուկյան – իրավաբան

180. Ռուբեն Սարգսյան – իրավաբան-փաստաբան

181. Ժաննա Շաքարյան – բժիշկ-կենսաբան,յ գիտությունների թեկնածու

182. Աշոտ Հարությունյան – կենսաբան, գիտությունների թեկնածու

183 Գուրգեն Գրիգորյան – տնտեսագիտության թեկնածու

184. Անահիտ Գալստյան – մաթեմատիկ

185. Սպարտակ Ասոյան – տնտեսագետ

186. Արմեն Դավիդյան – բժիշկ

187. Աստղիկ Վանյան – սոցիոլոգ

188. Գագիկ Խաչատրյան – երկրաբան

189. Գայանե Գեւորգյան-տնտեսագետ

190. Արգինե Ազատյան – բժիշկ-վիրաբույժ

191. Սամվել Մուսոյան – տնտեսագետ

192. Արայիկ Կարապետյան – ինժեներ

193. Արտակ Հովհաննիսյան – կոնստրուկտոր

194. Եղիա Ներսիսյան – լուսանկարիչ

195. Վազգեն Գալստյան – ՏԻՄ մասնագետ

196. Սվետլանա Դեմիրճյան – տոմարակալ

197. Լեւոն Հախվերդյան – երկրաֆիզիկ

198. Հայկ Մելիք-Ադամյան – երկրաբան

199. Արմեն Հովսեփյան – քաղաքագետ, պատմաբան, պրոֆեսոր

200. Սուրեն Մովսիսյան- քաղաքագետ

201. Գայանե Սիմոնյան – ԵՊՀ դասախոս

202. Տիգրան Ապիկյան – ԵՊՀ դասախոս

203. Արեգ Սիմոնյան – տեխնիկակ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

204. Լիդիա Ավետյան – հոգեբան

205. Լուսիկ Սեփանյան – բանասեր-միջնադարագետ

206. Նորիկ Դադալյան – շինարար-ինժեներ

207. Սերգեյ Պետրոսով – շինարար

208. Արարատ Մելքոնյան – Ռուսաստանի վաստակավոր շինարար

209. Վարդան Փիլոսյան – ճարտարապետ

210. Տիգրան Ազատյան – ճարտարապետ

211. Իրինա Մաթեւոսյան – ճարտարապետ

212. Յուրի Սաֆարյան – ՀՀ վաստակ. ճարտարապետ, ՀՀ գիտ. վաստ. Գործիչ

213. Ալբերտ Սոխիկյան – ճարտարապետ, պրոֆեսոր

214. Սարհատ Պետրոսյան – ճարտարապետ

215. Մարինա Պարազյան – ճարտարապետ

216. Անահիտ Թարխանյան -ճարտարապետ

217. Աշոտ Հովսեփյան – ճարտարապետ

218. Կորյուն Հակոբյան – ճարտարապետ

219. Գառնիկ Ստեփանյան – ճարտարապետ

220. Լեւոն Ներսիսյան – ճարտարապետ

221. Արայիկ Ավետյան – ճարտարապետ

222. Արմեն Կանայան- ճարտարապետ, դոցենտ

223. Սամվել Կարապետյան – Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ

224. Վարդան Դեւրիկյան – Մատենադարանի գիտաշխատող, բանաս. գիտ. թեկն.

225. Դոնարա Կարապետյան – Մատենադարանի ավագ գիտաշխատող

226. Լիլիթ Զաքարյան -Մատենադարանի ավագ գիտաշխատող արվեստագիտության թեկնածու,

227. Լալա Սարգսյան – մանրանկարիչ-կրկնօրինակող Մատենադարանի

228. Ռաֆիկ Բադալյան – հայ հին կառույցների մանրակերտերի մասնագետ

229. Արմիկ Բաղդասարյան – սրբանկարիչ

230. Լեւոն Հովսեփյան-արեւելագետ, պատմական գիտությունների թեկնածու

231. Հրաչիկ Բայրամյան -արեւելագետ-վրացագետ, բանասիրական գիտ. թեկն.

232. Հայկազ Գեւորգյան- արեւելագետ 233. Քրիստինե Մելքոնյան – թուրքագետ

234. Վլադիմիր Անդրիասյան – գերմաներեն լեզվի դասախոս

235. Միսակ Սարիբեկյան – «Նիգ Ապարան» ՀԲՀԿ-ի գործադիր տնօրեն

236. Արտաշես Տեր-Հովհաննիսյան – «Բյուրոկրատ» գրատան տնօրեն

237. Աշոտ Կարապետյան- «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի տնօրեն

238. Արմեն Ցլիկյան – «Երեւան» մշակույթի ակումբի նախագահ

239. Թամարա Աբրահամյան – «Արազա» հ/կ նախագահ

240. Ռոմիկ Հովնանյան – «Վան-Վասպուրական» հ/կ նախագահ

241. Ալիխանե Մամե – «Զագրոս» թերթի գլխավոր խմբագիր, բանաստեղծ, ՀԳՄ քուրդ գրողների բաժանմունքի ղեկավար

242. Իվետա Ապկարյան – «Медицинская наука Армении» ամսագրի խմբագիր

243. Գոհար Ստամբոլցյան – «Հայաստանի բժշկագիտություն» հանդեսի խմբագիր

244. Ջուլիետա Մարտիրոսյան – «Ավանգարդ» թերթի խմբագիր

245. Միքայել Միրիջանյան – «Արահետ» ամսագրի գլխավոր խմբագիր

246. Կարեն Միքայելյան – «Новое Время» թերթի փոխխմբագիր, արվեստաբան

247. Նելլի Ապինյան – «Հայաստանի կենսաբանական հանդես»-ի խմբագիր

248. Իրինա Մկրտչյան – «Միր» ՄՀՌԸ Հայաստանի մասնաճյուղի գլխավոր խմբագիր

249. Սոնա Ակինյան – «Միր» ՄՀՌԸ համակարգող

250. Գայանե Ղազարյան – «Հոգու ճիչ», «Իմ բալիկ», «Կնոջ հանրագիտարան» ամսագրերի հիմնադիր գլխավոր խմբագիր

251. Պուշկին Սերոբյան -_ «Զորավիգ» թերթի գլխավոր խմբագիր, իրավաբան

252. Վարուժան Մնացականյան -«Կանչ» թերթի գլխավոր խմբագիր

253. Արեգ Սարգսյան- «Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միության նախագահ

254. Մարինե Վահրադյան – «Վասպուրական նոր սերունդ» հ/կ-ի նախագահ

255. Հայկ Մութաֆյան – «Չորս կարիճ» մշակութային հ/կ նախագահ

256. Զոյա Ջուլհակյան – «Քարավան-88» հ/կ նախագահ

257. Նվարդ Հովակիմյան – «Երաշխավվոր» հ/կ նախագահ

258. Հասմիկ Մկրտչյան – «Բարության շղթա» հ/կ նախագահ

259. Ժանետա Մանուկյան – Հայաստանի Լողի ֆեդերացիայի նախագահ

260. Կ. Ասատրյան – «Потенциал» մտավորական փախստականների միության նախագահ

261. Լարիսա Ալավերդյան – «Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության նախագահ

262. Գառնիկ Գալստյան – ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն

263. Արսեն Ֆիդանյան – Ղարաբաղյան պատերազմի վետերանների միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի նախագահ

264. Արեգ Միքայելյան – աստղագետ, Հայկական աստղագիտության ընկերության համանախագահ

265. Արամ Սարգսյան- Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ

266. Հրանտ Մաթեւոսյան -ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր

267. Գեւորգ Գեւորգյան – ՀՀ ԳԱԱ ավագ գիտաշխատող, բիոքիմիկ

268. Ռաֆիկ Ղազարյան – գրադարանագետ-մատենագետ

269. Հովհաննես Այվազյան – Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր-տնօրեն

270. Հենրիկ Խաչատրյան – Հայկական հանրագիտարանի գիտաճյուղային խմբագրության վարիչ

271. Ռուբեն Սահակյան – ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ

272. Արա Մաթեւոսյան – ՀՀ Փաստաբանների պալատի անդամ

273. Յուրի Շուքուրյան – ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ

274. Գեւորգ Բրուտյան – ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, փիլիսոփա

275. Հենրիկ Հովհաննիսյան – ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ

276. Վլադիմիր Բարխուդարյան – ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

277. Արտաշես Շահնազարյան – ՀՀ ԳԱԱ Միջին շրջանի պատմությ. բաժնի վարիչ

278. Պավել Չոբանյան – պատմական գիտությունների դոկտոր

279. Արտակ Մաղալյան – պատմական գիտությունների թեկնածու

280. Քնարիկ Ավագյան – պատմական գիտությունների թեկնածու

281. Արմեն Կարապետյան- պատմական գիտությունների թեկնածու

282. Կարեն Թոխաթյան – պատմաբան, ՀՀ ԳԱԱ գիտաշխատող

283. Ստեփան Ղարիբջանյան – պատմական գիտությունների թեկնածու

284. Սահակ Ս ահակյան – պատմաբան, Հայկական հանրագիտարանի ավագ գիտխմբագիր

285. Միհրան Մինասեան -պատմաբան-բանասեր-թարգմանիչ

286. Ռաֆիկ Վարդանյան – պատմական գիտությունների դոկտոր

287. Գոհար Վարդումյան – պատմաբան-ազգագրագետ

288. Գեւորգ Յազըճյան – պատմաբան

289. Համլետ Մխիթարյան – պատմաբան

290. Արմեն Ասատրյան – պատմաբան

291. Կարեն Բայրամյան – պատմաբան

292. Սուսաննա Առաքելյան – պատմաբան

293. Ջուլիետա Կճանյան – պատմաբան

294. Պետրոս Հովհաննիսյան – պատմաբան, գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ

295. Արմեն Հովսեփյան – պատմաբան-քաղաքագետ, պրոֆեսոր

296. Աբովյան Լավրենտի – պատմաբան, «Զվարթնոց» պատմա-մշակութային արգելոց-թանգարանի պահապան

297. Մարիամ Խանզադյան – պատմաբան

298. Վիսլա Սեդրակյան -պատմաբան

299. Արտակ Մովսիսյան- պատմաբան-գիտությունների թեկնածու

300. Ասքանազ Աբրահամյան – պատմաբան-թանգարանագետ, բանասեր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

301. Հովհաննես Թադեւոսյան – պատմաբան

302. Համլետ Հարությունյան – պատմաբան- դոկտոր, պրոֆեսոր

303. Գոհար Առաքելյան – պատմաբան, գիությունների թեկնածու

304. Ստեփան Ստեփանյան – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի ակադեմիկոս

305. Ռաֆայել Թադեւոսյան- ռազմական պատմաբան

306. Ռուբեն Սաֆրաստյան -_ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուի տնօրեն, պատմաբան-արեւելագետ

307. Պավել Ավետիսյան- ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու

308. Գագիկ Սարգսյան – հնագետ, պատմական գիտությունների թեկնածու

309. Հուսիկ Մելքոնյան -հնագետ, պատմական գիտությունների թեկնածու

310. Աշոտ Փիլիպոսյան – հնագետ, պատմական գիտությունների դոկտոր

311. Հասմիկ Մարգարյան – հնագետ, պատմական գիտությունների թեկնածու

312. Լեւոն Աբրահամյան -ազգագրագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

313. Սամվել Մկրտչյան- ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր

314. Հրանուշ Խառատյան – ազգագրագետ, պատմական գիտությ. թեկնածու

315. Սուրեն Հոբոսյան – ազգագրագետ, պատմական գիտությունն. թեկնածու

316. Գայանե Շաբոյան- ազգագրագետ

317. Իզաբելլա Պետրոսյան – ազգագրագետ

318. Հռիփսիմե Պիկիչյան – ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու

319. Գրիգոր Գրիգորյան -վիմագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գիտության վաստակավոր գործիչ,

320. Հայկ Հակոբյան – վիմագրագետ, ձեռագրագետ

321. Արսեն Հարությունյան – վիմագրագետ, գիտաշխատող

322. Մուրադ Հասրաթյան – ՀՀ վաստակավոր ճարտարապետ, դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ

323. Գագիկ Սողոմոնյան – վերականգնող ճարտարապետ

324. Ստեփան Նալբանդյան -վերականգնող ճարտարապետ

325. Ամիրան Բադիշյան -վերականգնող ճարտարապետ

326. Սամվել Այվազյան – վերականգնող ճարտարապետ

327. Սուրեն Մելիք-Քարամյան – վերականգնող ճարտարապետ

328. Աշոտ Աբրահամյան – վերանորոգող ճարտարապետ

329. Լեւոն Մկրտչյան – ճարտարապետ

330. Միքայել Միսակյան – ճարտարապետ

331. Խաչատուր Թադեւոսյան – ճարտարապետ

332. Հրաչյա Վարդանյան – ճարտարապետ

333. Վարդգես Շահբազյան – ճարտարապետ

334. Մարինե Պողոսյան -ճարտարապետ

335. Գրիգոր Մուրադյան-ճարտարապետ

336. Արտեմ Ղամբարյան – ճարտարապետ

337. Աշոտ Հակոբյան – ճարտարապետ

338. Արամ Գուրգենյան -ճարտարապետ

339. Կարեն Պատրիկյան – ճարտարապետ

340. Հովհաննես Մութաֆյան – ճարտարապետ

341. Էդվարդ Հովհաննիսյան  ճարտարապետ

342. Սեյրան Ավետիսյան – ճարտարապետ

343. Արշավիր Աղեկյան – ճարտարապետ

344. Սերգեյ Ամիրաղյան – ճարտարապետ

345. Ջեմս Ավետիսյան – ճարտարապետ

346. Ամինա Կանեցյան – ճարտարապետ-հնագետ, պատմական գիտությունների թեկնածու

347. Հայկ Թամանյան – ճարտարապետ, Ալ. Թամանյանի թանգարան- ինստիտուտի տնօրեն

348. Վրեժ Թասլակյան -ճարտարապետ, ԵՃՇՊՀ դոցենտ

349. Ստեփան Լազարյան – ճարտարապետ, ՀՀ պետական դափնեկիր

350. Լեւոն Խրիստաֆորյան -_ ՀՀ վաստակավոր ճարտարապետ 

Տպել
Ամենաշատ