News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եթե անգամ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա աշխարհի վերջը չի լինի: Այս մասին իսրայելական «Haaretz» թերթին տված հարցազրույցում ասել է Երուսաղեմի հայոց պատրիարաք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը: Հեղինակ Լորեն Գելֆոնդ Ֆելդինգերը պատմում է Իսրայելի հայ համայնքի մասին:

Հոդվածում նշվում է, որ Երուսաղեմի շատ հայեր, այդ թվում` Մանուկյանը, Հայոց ցեղասպանությունը վերապրածների զավակներ ու թոռներն են: Մանուկյանի հայրը փախչել է «մահվան անապատ», իսկ նա ծնվել է Հալեպում 1948թ-ին, ավարտել է ճեմարանն ու ձեռնադրվել: 1998 թ-ից Երուսաղեմում է:

«Ինչ կլինի, եթե նրանք ճանաչեն ցեղասպանությունը: Դա աշխարհի վերջը չի լինի»,-ասում է նա: Ինքը` պատրիարքն իրեն մեկուսացած է զգացել, քանի որ ստիպված է եղել սպասել հինգ ամիս, մինչեւ պետությունը պաշտոնապես կճանաչեր նրա տիտղոսը:

Հին Երուսաղեմում  հայերն ավելի սերտ հարաբերություններ ունեն պաղեստինցիների հետ եւ ասում են, որ նրանց հետ ավելի լավ են հարաբերությունները, քան պաշտոնական Իսրայելի կամ որոշ հրեա հարեւանների հետ: Խոսելով պաղեստինցիների մասին` Արիս եպիսկոպոս Շիրվանյանն ասում է. «նրանք մեզ վրա չեն թքում»` վկայակոչելով այն դեպքերը,  որոնց հետ բախվել են քրիստոնյա  հոգեւորակաները հին քաղաքում:

 «Մենք ոչ մի իավաբանական խնդիր նրանց հետ չունենք»,-ասում է  եպիսկոպոսը պաղեստինցիների մասսն` նշելով, որ նրանք ճանաչում են նաեւ Հայոց ցեղասպանությունը:

Երուսաղեմում քրիստոնյա լինելը բարդ գործ է, կարծում է Շիրվանյանը: «Երբ դուք գործ ուենք երկու կողմերի հետ, դուք չպետք է մի կողմը բռնեք` հանդես գալով մյուսի դեմ»,-ասում է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ